Գնումների ծառայության ղեկավար
About the company
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն Գնումների ծառայության ղեկավարի թափուր հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակցի, ով պատասխանատու կլինի գնումների գործընթացների կազմակերպման, ծառայության աշխատանքների կառավարման և դրանց արդյունավետության ապահովման համար։
Your tasks
- Ղեկավարել և համակարգել Գնումների ծառայության աշխատանքները՝ ապահովելով գործընթացների արդյունավետ կազմակերպումը և սահմանված ժամկետների պահպանումը
- Կազմակերպել և վերահսկել գնումների պլանավորման և իրականացման գործընթացները՝ համաձայն Բանկի պահանջների և ներքին ընթացակարգերի
- Կառավարել գնումների հայտերի ընթացքը՝ ապահովելով դրանց ժամանակին և պատշաճ իրականացումը
- Կազմակերպել մատակարարների ընտրության և գնահատման գործընթացները՝ ապահովելով առաջարկների մրցունակության և պայմանների վերլուծությունը
- Վերահսկել գնումների հետ կապված պայմանագրերի կատարման ընթացքը և պայմանագրային պարտավորությունների կատարումը
- Մշակել տնտեսական ծախսերի սահմանաչափեր և վերահսկել դրանց պահպանումը
- Վերլուծել գնումների և տնտեսական ծախսերի արդյունավետությունը և ներկայացնել ծախսերի օպտիմալացմանն ուղղված առաջարկություններ
- Ապահովել գնումների գործընթացների համապատասխանությունը Բանկի ներքին իրավական ակտերին և սահմանված ընթացակարգերին
- Կազմակերպել ծառայության աշխատակիցների աշխատանքը և վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը
- Պատրաստել և ներկայացնել Բանկի ղեկավարությանը գնումների գործընթացների վերաբերյալ հաշվետվություններ և վերլուծություններ
- Մասնակցել Գնումների ծառայության գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի նախագծերի մշակմանը
- Բանկի ղեկավարության հանձնարարությամբ կամ համապատասխան լիազորագրի հիման վրա ներկայացնել Բանկը երրորդ անձանց և կազմակերպությունների հետ հարաբերություններում
Requirements
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գնումների կամ մատակարարման ոլորտում
- Գնումների պլանավորման, կազմակերպման և վերահսկման փորձ
- Պայմանագրերի կառավարման և մատակարարների հետ բանակցությունների վարման հմտություններ
- Գնումների գործընթացները կարգավորող իրավական ակտերի և ներքին ընթացակարգերի իմացություն
- Թիմի ղեկավարման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարողություններ
- Վերլուծական մտածողություն և հիմնավորված որոշումներ կայացնելու ունակություն
- Բանակցությունների վարման և հաղորդակցման զարգացած հմտություններ
- Ծախսերի վերլուծության և օպտիմալացման կարողություններ
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և կազմակերպչական հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման, բիզնեսի կառավարման, իրավագիտության կամ հարակից ոլորտում
What we offer
Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։