Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան (բիզնես վարկավորման ուղղություն)

EvocabankYerevanstaffamzveřejněno 15. 09. 2026

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբանի, ով պատասխանատու է լինելու վարկային հայտերի ամբողջական և խորը վերլուծության համար, ինչպես նաև դրանց հիման եզրակացությունների տրամադրման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

բժշկական ապահովագրություն,

ճամփորդական ապահովագրություն,

Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,

տոնական և տարեվերջյան բոնուսներ,

բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,

վճարվող հանգստյան օրեր,

սպորտ փաթեթ,

անգլերեն լեզվի դասընթացներ,

շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ՝

գործող կամ պոտենցիալ հաճախորդների բիզնես վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,

բիզնես վարկերի շրջանակներում ֆինանսական ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծություն,

հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն՝ բիզնես վարկավորման գործընթացի շրջանակներում,

տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն՝ ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով,

հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,

բիզնես վարկերի ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում։

Ներկայացվող պահանջներ՝

բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ,

ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,

ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,

ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,

գործնական և վերլուծական ճկուն միտք,

արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,

հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,

ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)  cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան (բիզնես վարկավորման ուղղություն)»։