Վարկերի հաստատման մասնագետ (բիզնես վարկերի գծով)
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի իրավաբանական անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
բժշկական ապահովագրություն,
ճամփորդական ապահովագրություն,
Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
տոնական և տարեվերջյան բոնուսներ,
բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
վճարվող հանգստյան օրեր,
սպորտ փաթեթ,
անգլերեն լեզվի դասընթացներ,
շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
բանկի վարկավորման գործընթաց իրականացնող ստորաբաժումների կողմից ներկայացված իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,
հաճախորդների եկամուտների, վարկունակության և վճարունակության մակարդակի գնահատում`համաձայն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշների և պահանջների,
համապատասխան ստորաբաժանումների կողմից, վարկային հայտի վերաբերյալ տված եզրակացությունների ուսումնասիրություն և հավանական ռիսկերի գնահատում,
գրավի առարկայի և/կամ երաշխավորների ուսումնասիրություն,
լիազորությունների շրջանակում վարկային հայտերի հաստատում կամ մերժում, ինչպես նաև եզրակացությունների տրամադրում:
Ներկայացվող պահանջներ՝
բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ վարկային վերլուծության կամ ռիսկերի ոլորտում,
վերլուծական հմտություններ,
համակարգչային հմտություններ (MS Office, բանկային ծրագրեր՝ ներառյալ AS Bank),
բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով « Վարկերի հաստատման մասնագետ (բինես վարկերի գծով) »: