Հայտերի սպասարկման մենեջեր
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր թիմը և փնտրում պատասխանատու, հետևողական և նպատակասլաց Հայտերի սպասարկման մենեջերի։
Պատահարից հետո հաճախորդի հետ կապի հաստատում, հետագա գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում և համապատասխան կոնտակտային տվյալների փոխանակում,
Հայտերի գրանցում, անհրաժեշտ փաստաթղթերի կցում և բացակայող փաստաթղթերի հավաքագրում,
Հաճախորդների հարցումներին պատասխանում հեռախոսազանգերի և հաղորդագրությունների միջոցով, առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում,
Հաճախորդներին հայտի ընթացքի վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրում,
Գնահատման պատվերի և պատճառի փորձաքննության պատվերի ուղարկում և ստացման գործընթացի վերահսկում,
Վիճահարույց դեպքերում իրավասու աշխատակցի մասնակցությամբ հաճախորդի հետ հանդիպումների կազմակերպում և արդյունավետ հաղորդակցության ապահովում,
Հատուցման որոշումների կազմում,
Հաճախորդներին հատուցման վերաբերյալ ծանուցումների ուղարկում,
Հաճախորդներին հայտի ընթացքի վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրում,
Հայտերի վերջնական փակում և փոխանցման գործընթացի կազմակերպում,
Հայտերի կարգավորման գործընթացի շրջանակում այլ ադմինիստրատիվ աշխատանքների իրականացում, այդ թվում՝ հաշիվների ստացում, ստուգում և համապատասխան ընթացակարգերի կազմակերպում։
Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
Աշխատանքային փորձ ապահովագրության, հաճախորդների սպասարկման կամ հարակից ոլորտներում՝ ցանկալի է,
Հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
MS Office ծրագրերի՝ մասնավորապես՝ Microsoft Excel ծրագրի գերազանց իմացություն,
Վերլուծական մտածողություն և տեղեկատվությունը վերլուծելու կարողություն,
Բանավոր և գրավոր հաղորդակցության բարձր մակարդակ,
Բարդ տեղեկատվությունը պարզ, հասկանալի և կառուցվածքային ներկայացնելու կարողություն,
Բանակցություններ վարելու զարգացած հմտություններ,
Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
Խնդիրներն արագ վերլուծելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն,
Ժամանակի արդյունավետ կառավարման և աշխատանքների պլանավորման հմտություններ,
Առաջնահերթություններ սահմանելու ունակություն,
Թիմային աշխատանքի և համագործակցության կարողություն,
Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
Կարգապահություն, հետևողականություն և պատասխանատվություն։
Մրցակցային աշխատավարձ
Առողջության կամավոր ապահովագրություն
Ուսուցման հնարավորություն
Մասնագիտական աճի հնարավորություն
Պրոֆեսիոնալ թիմ
Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն
Անհատական հատկանիշներն իրացնելու հնարավորություն