BTL & Events Coordinator
About the company
Դիլին փնտրում է BTL & Events Coordinator-ի՝ բրենդային միջոցառումների, համտեսների, ցուցահանդեսների և այլ մարքեթինգային ակտիվությունների կազմակերպման և համակարգման համար։
Your tasks
- Պլանավորել և կազմակերպել բրենդային միջոցառումներ, համտեսներ և այլ մարքեթինգային ակտիվություններ՝ համագործակցելով բրենդ մենեջերրի և վաճառքի թիմի հետ։
- Կազմակերպել և համակարգել ընկերության մասնակցությունը փառատոններին, ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլ միջոցառումներին։
- Կազմակերպել վաճառքի կետերում բրենդի ներկայացման և առաջխաղացման աշխատանքներ՝ ապրանքների տեսանելիության բարձրացում, գովազդային նյութերի տեղադրում, համտեսներ և այլ ակտիվություններ։
- Համագործակցել միջոցառումների կազմակերպիչների, մատակարարների և գործընկերների հետ։
- Կազմակերպել միջոցառումների համար անհրաժեշտ տպագրական նյութերի, բրենդավորված պարագաների և տեխնիկական միջոցների պատրաստումն ու մատակարարումը։
- Համակարգել միջոցառումների կազմակերպչական և լոգիստիկ աշխատանքները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց իրականացումը տեղում։
- Կազմել միջոցառումների բյուջեներ, վերահսկել ծախսերն ու ժամկետները։
- Ամփոփել իրականացված միջոցառումների և մարքեթինգային ակտիվությունների արդյունքները, պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել բարելավման առաջարկներ։
Requirements
Փնտրում ենք հաղորդակցման զարգացած հմտություններով, նախաձեռնող, պրոակտիվ և կազմակերպված մասնագետի, ով կարողանում է արդյունավետ համագործակցել տարբեր գործընկերների հետ, կառավարել միաժամանակ մի քանի գործընթաց և ապահովել դրանց ժամանակին իրականացումը:
- 1-3 տարվա աշխատանքային փորձ միջոցառումների կազմակերպման, BTL մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու զարգացած հմտություններ։
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման լավ հմտություններ։
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու կարողություն։
- Նախաձեռնողականություն, պրոակտիվ մոտեցում և պատասխանատվության բարձր զգացում։
- Խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն։
- Թիմային աշխատանքի և տարբեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու հմտություններ։
- MS Office ծրագրերի իմացություն։
How to apply
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ a.manfredi@dili.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «BTL & Events Coordinator»։
Other
*Զբաղվածություն՝ ամբողջ դրույք։ Աշխատանքի ձևաչափ՝ հիբրիդային՝ գրասենյակային (Արտեմ Միկոյան 10/1), հեռավար և միջոցառումների անցկացման վայրերում աշխատանք։ Աշխատանքային գրաֆիկ՝ լողացող՝ պայմանավորված միջոցառումների և նախագծերի ժամանակացույցով։ ❗Կարևոր է**՝ աշխատանքը ենթադրում է, ըստ անհրաժեշտության, զբաղվածություն երեկոյան ժամերին, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին։ Աշխատանքային գրաֆիկը և հանգստի ժամանակը կազմակերպվում են նախապես համաձայնեցված կարգով։
Kontaktní osoba
Uvedeno zaměstnavatelem v inzerátu — pro dotazy a tvou přihlášku.