Barista-cashier

Coffee House CompanyYerevanstaffamzveřejněno 02. 11. 2026

Coffee House-ը փնտրում է բարիստաների, ովքեր ցանկանում են ունենալ կայուն աշխատանք, մրցունակ եկամուտ և մասնագիտական զարգացման հնարավորություն։ Եթե համարում եք ձեզ պատասխանատու, սիրում եք մարդկանց հետ շփվել, պատրաստ եք սովորել և ցանկանում եք ձեռք բերել ժամանակակից և պահանջված հմտություններ՝ միացեք մեր թիմին։ Բարիստայի աշխատանքային փորձը պարտադիր չէ․ կարևոր է սովորելու և զարգանալու պատրաստակամությունը։

  • Հաճախորդների բարձրակարգ սպասարկում
  • Սուրճի և այլ ըմպելիքների պատրաստում՝ Coffee House-ի ստանդարտներին համապատասխան
  • Դրամարկղային գործառնություններ
  • Աշխատանքային տարածքի մաքրության և կարգուկանոնի ապահովում
  • Թիմի հետ արդյունավետ համագործակցություն

Մեզ համար կարևոր է, որ Դուք

  • Լինեք պատասխանատու և պարտաճանաչ
  • Ունենաք հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ
  • Պատրաստ լինեք սովորելու և մասնագիտորեն զարգանալու
  • Կարողանաք աշխատել թիմում
  • Կարևորեք կայուն և երկարաժամկետ աշխատանքը
  • Ունենաք արդյունքի հասնելու մոտիվացիա
  • Շատ սիրեք շփվել մարդկանց հետ և ջերմություն փոխանցել

Ի՞նչ ենք առաջարկում

  • Մրցունակ աշխատավարձ՝ աշխատանքի արդյունքներին և մասնագիտական զարգացմանը համապատասխան աճի հնարավորությամբ։
  • Կարիերայի աճ՝ բարիստայից մինչև Supervisor, ապա՝ Team Leader և ավելին։
  • Ուսուցում և մասնագիտական զարգացում՝ ոլորտում նախնական փորձը պարտադիր չէ․ Coffee House -ի կրթական ակադեմիան կտա քեզ բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։
  • Պրոֆեսիոնալ և աջակցող թիմ՝ միջավայր, որտեղ կարևորում ենք պրոֆեսիոնալիզմը, դրական մթնոլորտը և միասնականությունը։
  • Հերթափոխային գրաֆիկ՝

առավոտյան հերթափոխ-09։000-17։00 երեկոյան հերթափոխ-17։00-24։00։

Միացեք Coffee House-ի թիմին և կառուցեք Ձեր մասնագիտական ճանապարհը մեզ հետ։