Մեխանիկ
ՔՈ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերությունը փնտրում է մեխանիկ, ով կմիանա մեր տեխնիկական սպասարկման թիմին և կապահովի արտադրական սարքավորումների և օժանդակ համակարգերի անխափան աշխատանքը։ Աշխատանքը՝ հերթափոխային։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել արտադրական հաստոցների և սարքավորումների մոնտաժում և ապամոնտաժում։
- Կատարել պլանային տեխնիկական սպասարկում, կանխարգելիչ և ուղղիչ վերանորոգման աշխատանքներ։
- Հայտնաբերել և վերացնել արտադրական սարքավորումների անսարքությունները։
- Ապահովել օժանդակ տնտեսությունների սարքավորումների (կոմպրեսորային կայաններ, օդափոխման և օդաքաշման համակարգեր, պոմպային հանգույցներ և այլն) անխափան շահագործումը։
- Վերահսկել օդափոխության, օդաքաշման և այլ ինժեներական համակարգերի տեխնիկական վիճակը։
- Մասնակցել սարքավորումների արդիականացման և բարելավման աշխատանքներին։
- Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Տեխնիկական կրթություն համապատասխան բնագավառում (ցանկալի է)։
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ցանկալի է)։
- Ռուսերենի լավ իմացություն։
- Անգլերենի միջին մակարդակի իմացություն (ցանկալի է)։
- MS Excel, MS Word, MS PowerPoint ծրագրերի բազային իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։