SMM մասնագետ
Arca-ի մարքեթինգի թիմը փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող և արդյունքամետ SMM մասնագետի, ով պատասխանատու կլինի բրենդի սոցիալական մեդիայի հարթակների կառավարման, բովանդակության պլանավորման և ստեղծման, ինչպես նաև թվային հաղորդակցության արդյունավետության բարձրացման համար։
Մենք փնտրում ենք մասնագետի, ով հասկանում է տարբեր սոցիալական հարթակների առանձնահատկությունները, կարողանում է գաղափարները վերածել հետաքրքիր և հասկանալի բովանդակության և պատրաստ է իր ներդրումն ունենալ ազգային նշանակություն ունեցող բրենդի զարգացման մեջ։
Մշակել և իրականացնել Arca-ի սոցիալական մեդիայի բովանդակության պլանը՝ բրենդի հաղորդակցման նպատակներին համապատասխան
Կառավարել Arca-ի սոցիալական մեդիայի հարթակները և ապահովել դրանց հետևողական ու ակտիվ վարումը
Գեներացնել գաղափարներ հրապարակումների, արշավների, տեսանյութերի և այլ թվային ձևաչափերի համար
Գրել և խմբագրել սոցիալական մեդիայի հրապարակումների տեքստեր՝ պահպանելով բրենդի հաղորդակցման ոճը
Ձևակերպել հստակ առաջադրանքներ և բրիֆեր դիզայներների, տեսանյութերի պատրաստման մասնագետների և այլ ներգրավված գործընկերների համար
Համակարգել սոցիալական մեդիայի համար նախատեսված վիզուալ և տեսանյութային բովանդակության պատրաստումը՝ հետևելով աշխատանքների որակին և ժամկետներին
Պլանավորել և իրականացնել սոցիալական մեդիայի համար միջոցառումների, նախագծերի և գործընկերային նախաձեռնությունների լուսաբանումը
Հետևել էջերի մեկնաբանություններին և հաղորդագրություններին, ապահովել պատշաճ ու ժամանակին արձագանք
Վերլուծել սոցիալական մեդիայի հիմնական ցուցանիշները, պատրաստել պարբերական հաշվետվություններ և ներկայացնել բովանդակության արդյունավետության բարձրացման առաջարկներ
Հետևել սոցիալական մեդիայի թրենդներին, մրցակիցների ակտիվությանը և միջազգային լավագույն փորձին՝ առաջարկելով Arca-ի համար կիրառելի նոր ձևաչափեր և լուծումներ
Մասնակցել մարքեթինգային արշավների մշակմանն ու իրականացմանը
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ SMM-ի կամ թվային մարքեթինգի ոլորտում
Սոցիալական մեդիայի հիմնական հարթակների, դրանց առանձնահատկությունների և բովանդակության ձևաչափերի խորքային իմացություն
Բովանդակության պլանավորման և սոցիալական մեդիայի էջերի ինքնուրույն կառավարման փորձ
Գրավոր հայերենի գերազանց իմացություն և տարբեր լսարանների ու հարթակների համար գրագետ, հետաքրքիր և ազդեցիկ տեքստեր ստեղծելու կարողություն
Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Meta Ads Manager-ի մասնագիտական իմացություն և թվային գովազդային արշավների ինքնուրույն պլանավորման, գործարկման, օպտիմալացման ու արդյունքների վերլուծության փորձ
Սոցիալական մեդիայի հիմնական ցուցանիշների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություն
Ստեղծագործ մտածողություն և նոր գաղափարներ ու բովանդակային ձևաչափեր առաջարկելու նախաձեռնողականություն
Միաժամանակ մի քանի աշխատանք պլանավորելու, առաջնահերթություններ սահմանելու և ժամկետները պահպանելու կարողություն
Ուշադրություն մանրուքների նկատմամբ և պատասխանատու մոտեցում
Թիմային աշխատանքի և դիզայներների, տեսանյութերի պատրաստման մասնագետների ու այլ ներգրավված գործընկերների աշխատանքը համակարգելու կարողություն
CapCut, Canva, Adobe Premiere Pro կամ համարժեք գործիքներով աշխատելու հմտությունը կդիտարկվի որպես առավելություն
Թեկնածուների ընտրության ընթացքում առաջնահերթություն կտրվի տեքստային կրեատիվ և ուժեղ հմտություններ ունեցող մասնագետներին։
Ի՞նչ կստանաք
Աշխատանք ազգային նշանակության բրենդի համար
Աճի և զարգացման հնարավորություն՝ փորձառու թիմի ուղղորդությամբ
Ներգրավվածություն բրենդի ռազմավարական դիրքավորման և գործընկերային համագործակցությունների գործընթացում
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@arca.am էլեկտրոնային հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Kontaktní osoba
Uvedeno zaměstnavatelem v inzerátu — pro dotazy a tvou přihlášku.