Մասնաճյուղերի պահպանության և ռեժիմի բաժնի ավագ տեսուչ

Ardshinbank OJSCYerevanstaffamzveřejněno 06. 10. 2026
Tato pozice již není inzerována
Zdroj inzerát odstranil — ucházet se přes původní odkaz již není možné.

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մասնաճյուղերի պահպանության և ռեժիմի բաժնի ավագ տեսուչ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

Այցելուների կողմից ներօբեկտային ռեժիմի պահպանման վերահսկում,

Տեսահսկման համակարգի միջոցով բանկի մասնաճյուղերի պահպանման, աշխատակիցների աշխատանքի նկատմամբ հսկողություն,

Բանկի նյութական արժեքների պահպանություն: Պահպանության հերթափոխի կողմից հանձնման ընդունման գործընթացի վերահսկում,

Բաժնի աշխատակիցների կողմից անցագրային և ներօբեկտային ռեժիմի պահպանման վերահսկում,

Աշխատանք այցելուների, հաճախորդների հետ,

Հատուկ այցելուներին և բանկի ղեկավարությանը դիմավորելը, բանկի տարածքում ուղեկցելը,

Բանկի տարածքում կարգուկանոնի և աշխատակիցների անվտանգության ապահովում,

Հաճախումների, անցագրերի հաշվառում, հաշվետվությունների կազմում,

Բանկոմատների լիցքավորումների ուղեկցում,

Ծառայության ղեկավարի, բաժնի պետի հանձնարարականների կատարում,

Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

Ունես  առնվազն միջնակարգ կրթություն,,

Ունես  առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (իրավապահ համակարգում աշխատանքային փորձը և/կամ պահնորդական ծառայության աշխատանքային փորձը նախընտրելի է),

Ունես   MS Օffice-ի իմացություն,

Ունես   հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ):

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

Աշխատանք   և   կյանք   բալանս .  24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:

Զարգացման   հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հավելյալ   արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:

Թիմային   ոգի .  Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:

Նյութական   արտոնություններ .  Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա:  Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: