Ներմուծման և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտի մենեջեր

Alpha Food Service CJSCYerevanstaffamzveřejněno 21. 10. 2026

«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն փնտրում է ներմուծան և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտի մենեջերի, ում հիմնական գործառույթն է կազմակերպել իրեն կցված մատակարարների խմբի հետ արդյունավետ ներմուծման գործընթացներ` պատվերների ձևավորումից մինչև պատվերի մուտք պահեստ՝ ապահովելով ներմուծման ամբողջական շղթան՝ համապատասխան օրենսդրության պահանջների և ընկերության ստանդարտների՝ խուսափելով overstock-ից և outstock-ից։

  • Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում,
  • Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ,
  • Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը,
  • Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը ERP համակարգում,
  • Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից,
  • Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը,
  • Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները,
  • Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։
  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա փորձ ներմուծման կամ արտաքին լոգիստիկայի ոլորտներում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն,
  • Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
  • Համակարգչային հաստատուն գիտելիքներ։