Ֆինանսական դեպարտամենտի ղեկավար
Մենք փնտրում ենք բարձր վերլուծական հմտություններով և համակարգային մտածողությամբ Ֆինանսականդեպարտամենտիղեկավար, ով կղեկավարի ընկերության ֆինանսական համակարգը, ակտիվորեն կմասնակցի ընկերության թվային փոխակերպմանը` ձևավորելով և ներդնելով ֆինանսական կառավարման և վերլուծության ավտոմատացված համակարգեր։
- Մշակել և ներդնել արդիական, ավտոմատացված և արդյունավետ ֆինանսավերլուծական համակարգ։
- Արդյունավետ կառավարել իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների աշխատանքները։
- Մասնակցել Ընկերության կառավարմանը և ներկայացնել ֆինանսական արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։
- Ապահովել նոր ERP համակարգի ներդրման ընթացքում ֆինանսական գործառույթի սահուն և անխափան անցում՝ գործողից դեպի նոր համակարգ։
- Կազմակերպել և իրականացնել ընկերության բյուջետավորման և ֆինանսական պլանավորման գործընթացը։
- Շարունակաբար զարգացնել ֆինանսական կառավարման համակարգը՝ այն դարձնելով ավելի ավտոմատացված, արագագործ, թափանցիկ, կառավարելի և առաջադեմ։
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համարժեք պաշտոնում։
- Ֆինանսական գործընթացների թվայնացման և ավտոմատացման ներդրման փորձ։
- Ֆինանսական տվյալները բիզնես ցուցանիշների վերածելու և դրանց հիման վրա վերլուծություններ ու առաջարկություններ ձևավորելու կարողություն։
- Բյուջետավորման, ֆինանսական պլանավորման և կանխատեսումների գործնական փորձ։
- Ֆինանսական մոդելավորման և սցենարային վերլուծության հմտություններ։
- Ուժեղ վերլուծական և համակարգային մտածողություն։
Մենք հատկապես կարևորում ենք թեկնածուի թվայնացված, թափանցիկ, կառավարելի, վերլուծական և առաջադեմ Ֆինանսական համակարգ ներդնելու հմտությունը։
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականն ուղարկել hr@foodservice.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։