Առաջխաղացման բաժնի ղեկավար

Alpha Food Service CJSCYerevanstaffamzveřejněno 05. 11. 2026
Nutné:AI

Փնտրում ենք նախաձեռնող, կազմակերպված և ստեղծագործ թիմակցի, ով կզբաղվի Ընկերության և ներկայացվող բրենդների առաջխաղացման նախագծերի պլանավորմամբ, կազմակերպմամբ և իրականացմամբ, SMM ակտիվությունների կառավարմամբ, ինչպես նաև դիզայնի և վիզուալ հաղորդակցության աշխատանքների համակարգմամբ։

Մեզ անհրաժեշտ է մասնագետ, ով կարող է տեսնել նախագիծն ամբողջությամբ՝ հասկանալ նպատակը, առաջարկել լուծումներ, պլանավորել աշխատանքները, համակարգել ներգրավված մասնագետներին և գործընթացը հասցնել վերջնական, որակյալ արդյունքի։

  • Մասնակցել ընկերության կարճաժամկետ, երկարաժամկետ մարքեթինգային ռազմավարության մշակմանն ու ձևավորմանը՝ հիմնվելով շուկայական միտումների, մրցակցային միջավայրի ու հաճախորդների կարիքների վրա և իրականացնել դրանք
  • Համագործակցել կատեգորիաների ղեկավարների հետ՝ հաստատելու կատեգորիաների զարգացման հեռանկարները և դրանց իրականացման ծրագրերը
  • Ապահովել Ընկերության բրենդի ճանաչելիության շարունակական աճ
  • Կազմակերպել և իրականացրել մարքեթինգային պլանին համապատասխան գովազդային արշավներ
  • Վերահսկել և գնահատել մարքեթինգային արշավների արդյունավետությունը
  • Իրականացնել շուկայում կատարվող մրցակցային փոփոխությունների մշտադիտարկում
  • Վերլուծել շուկայական միտումները, գնային քաղաքականությունը, մրցակիցների գործունեությունը
  • Հետևել նորագույն մարքեթինգային գործիքներին, տեխնոլոգիաներին և տենդենցներին
  • Հնարավորություններ ստեղծել թիմի անդամների զարգացման համար՝ ներառելով մասնագիտական ուսուցում, աշխատել արտադրողականության բարձրացման վրա
  • Վերահսկել թիմի աշխատանքների արդյունավետությունը
  • Պարբերաբար պատրաստել հաշվետվություններ՝ ներկայացնելով մարքեթինգային գործունեությունների արդյունքները։
  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 3–5*տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում, որից առնվազն 2*տարին ղեկավար պաշտոնում
  • Մարքեթինգային ռազմավարությունների մշակման փորձ
  • Digital Marketing-ի խորը գիտելիքներ, AI գործիքներից օգտվելու հմտություն
  • Adobe Photoshop, Illustrator, InDesign, Figma ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Տվյալների վերլուծության և հաշվետվությունների կազմման հմտություններ
  • Նախագծերի կառավարման փորձ
  • Ռազմավարական և բիզնես մտածողություն
  • Հաղորդակցման և բանակցությունների վարման փորձառություն
  • Ղեկավարման և թիմի զարգացման հմտություն
  • Ճկունություն, սթրեսակայունություն
  • Կրեատիվություն և գաղափարների գեներացման կարողություն։

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը, առկայության դեպքում պորտֆոլիոն՝ իրականացված աշխատանքների օրինակներով, ուղարկել hr@foodservice.am էլ․ հասցեին։