Ավագ հաշվապահ
A.M.P. ընկերությունը փնտրում է Ավագ հաշվապահի, ով կմիանա մեր ֆինանսական թիմին և պատասխանատու կլինի ընկերության հաշվապահական հաշվառման, հարկային և ֆինանսական գործառնությունների պատշաճ կազմակերպման համար։
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox, ECCO, Clarks և Timberland հայտնի բրենդները Հայաստանում։ 2021 թվականին ստեղծվել է նաև Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ բրենդների կոշիկներ։
Հաշվապահական հաշվառման ամբողջական վարում,
Հաշվապահական և հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան,
Հաշվապահական փաստաթղթերի կազմում, ստուգում և փաստաթղթաշրջանառության վարում,
Բանկային և դրամարկղային գործառնությունների ձևակերպում,
Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում և ստացված հաշիվների հաշվառում,
Աշխատավարձի հաշվարկի, վճարման և համապատասխան փաստաթղթերի կազմում, Ապրանքանյութական արժեքների և ապրանքային մնացորդների հաշվառում,
Պարտավորությունների և փոխհաշվարկների վերահսկում, Ծրագրային բազաներում հաշվապահական գործառնությունների մուտքագրում և վերահսկում,
Վիճակագրական և այլ պարտադիր հաշվետվությունների կազմում, Հաշվապահական տվյալների ճշտության և ամբողջականության վերահսկում,
Անհրաժեշտության դեպքում հաշվապահական գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում,
Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում։
Բարձրագույն կրթություն՝ հաշվապահական, ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
Ավագ հաշվապահի կամ համապատասխան պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման օրենսդրության լավ իմացություն,
ՀԾ հաշվապահական ծրագրի լավ իմացություն,
MS Office, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն,
Հաշվետվությունների պատրաստման և ներկայացման փորձ,
Թվերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն և վերլուծական մտածողություն,
Վերջնաժամկետները պահպանելու և աշխատանքը ճիշտ պլանավորելու ունակություն,
Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
Թիմում արդյունավետ աշխատելու և գործընկերների հետ ճիշտ հաղորդակցվելու ունակություն,
Ճշտապահություն, պատասխանատվություն, ազնվություն և ոչ կոնֆլիկտային բնավորություն,