Սրահի ադմինիստրատոր, ք. Նոյեմբերյան

VTB Bank (Armenia)Noyemberyanstaffamпубликувана на 04.08.2026 г.

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող  Սրահի ադմինիստրատորի քաղաք Նոյեմբերյանում:  Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Հաճախորդների պահանջմունքների բացահայտում,

Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,

Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,

Հաճախորդների հերթերի կարգավորում մասնաճյուղերում,

Հաճախորդների հնարավոր բողոք/դիմումների ընդունում և գրանցում,

Հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,

Հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան,

Այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:

Բարձրագույն կրթություն,

Բանկային գործի իմացություն,

Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,

Զարգացած համակարգչային հմտություններ,

Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է,

Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,

Շփման զարգացած հմտություններ,

Բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,

Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,

Լարված աշխատանք կատարելու ունակություն,

Թիմում աշխատելու ունակություն:

Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ  #արտոնությունների  փաթեթից `

Բժշկական ապահովագրություն,

Կորպորատիվ միջոցառումներ,

Սպորտային փաթեթ,

Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,

Պարգևատրման համակարգ,

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: