Device Sales and Development Leaging Specialist
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Սարքավորումների վաճառքի և զարգացման առաջատար մասնագետ, ով պատասխանատու կլինի սարքավորումների վաճառքի աճի, տեսականու զարգացման, շուկայի ուսումնասիրության համար։
Կազմակերպել և զարգացնել սարքավորումների վաճառքը՝ ապահովելով վաճառքի պլանների և սահմանված KPI-ների իրականացումը։
Վերլուծել շուկան և հաճախորդների պահանջարկը՝ բացահայտելով նոր ապրանքների, սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները։
Կառավարել սարքավորումների տեսականին՝ առաջարկելով նոր մոդելներ և ապրանքատեսակներ՝ հիմնվելով շուկայի միտումների, մրցակիցների և հաճախորդների նախասիրությունների վրա։
Համագործակցել մատակարարների և գործընկերների հետ՝ նոր սարքավորումների ձեռքբերման, գների, պայմանների և կոմերցիոն առաջարկների շուրջ։
Վերլուծել վաճառքի ցուցանիշները՝ ըստ սարքավորման տեսակի, մոդելի, վաճառքի ալիքի և ժամանակահատվածի, բացահայտել շեղումները և առաջարկել բարելավման միջոցառումներ։
Հետևել սարքավորումների մնացորդներին և շրջանառությանը՝ համագործակցելով մատակարարման, պահեստի և վաճառքի թիմերի հետ։
Նախաձեռնել և իրականացնել վաճառքի խթանման միջոցառումներ՝ ակցիաներ, փաթեթներ, հատուկ առաջարկներ և այլ կոմերցիոն նախաձեռնություններ։
Համագործակցել մարքեթինգի թիմի հետ՝ սարքավորումների առաջխաղացման և շուկայավարման արշավների մշակման ու իրականացման ուղղությամբ։
Ուսումնասիրել մրցակիցների առաջարկները՝ համեմատելով սարքավորումների տեսականին, գները, պայմանները և շուկայական դիրքավորումը։
Բարձրագույն կրթություն;
Վաճառքի կազմակերպման կամ խոշոր ընկերությունների սպասարկման ցանցերի կառավարման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է;
Պրոֆեսիոնալ և գրագետ վաճառք իրականացնելու գերազանց ունակություններ;
Բջջային սարքավորումների տեխնիկական բնութագրերի իմացություն;
Նախագծերի կառավարման գործիքների իմացություն;
Թիմում աշխատելու և համագործակցելու գերազանց հմտություններ;
Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն;
Բանակցություններ վարելու և հաղորդակցվելու կարողություններ;
Ազնվություն, պատասխանատվություն, աշխատասիրություն և նախաձեռնողականություն;
MS Office իմացություն;
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն կամ անգլերեն լեզուներով` hrm@telecomar m enia. am
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել “ Սարքավորումների վաճառքի և զարգացման առաջատար մասնագետ ” պաշտոնի անվանումը
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը ` www.telecomarmenia.am