Ներքին հարդարման աշխատանքների տնօրեն

MLL IndustrialYerevanstaffamпубликувана на 26.10.2026 г.

Your tasks

Աշխատանքի ենք հրավիրում փորձառու, կազմակերպված և պատասխանատու մասնագետի՝ զբաղեցնելու ներքին հարդարմանաշխատանքներիտնօրենի պաշտոնը, ով կղեկավարի ներքին հարդարման աշխատանքների պլանավորումը, կազմակերպումն ու վերահսկողությունը՝ ապահովելով աշխատանքների բարձր որակն ու ժամանակին իրականացումը։Ներքին հարդարման աշխատանքների տնօրեն

  • Ղեկավարել և համակարգել ընկերության ներքին հարդարման բոլոր աշխատանքները,
  • Մշակել և իրականացնել ներքին հարդարման ուղղության զարգացման ռազմավարությունը,
  • Ներգրավել նոր պատվիրատուներ և զարգացնել երկարաժամկետ համագործակցություններ,
  • Վարել բանակցություններ պատվիրատուների, գործընկերների և մատակարարների հետ,
  • Մասնակցել կոմերցիոն առաջարկների, գնային քաղաքականության և պայմանագրերի մշակման գործընթացներին,
  • Ապահովել ներքին հարդարման ծառայությունների վաճառքի ծավալների աճը և բիզնես ուղղության շահութաբերությունը,
  • Կազմակերպել հանդիպումներ հաճախորդների հետ, ներկայացնել ընկերության ծառայություններն ու լուծումները,
  • Բացահայտել շուկայական նոր հնարավորություններ և առաջարկել զարգացման նախաձեռնություններ,
  • Համակարգել նախագծերի իրականացումը պատվիրատուի պահանջներին համապատասխան,
  • Վերահսկել աշխատանքների որակը, ժամկետների պահպանումը և բյուջեի արդյունավետ կառավարումը,
  • Կառավարել ներքին հարդարման թիմի աշխատանքը և ապահովել ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը,
  • Պարբերաբար ներկայացնել գործունեության արդյունքների և զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություններ ղեկավարությանը,
  • Մասնակցել ռազմավարական որոշումների կայացման գործընթացին՝ նպաստելով ընկերության ընդհանուր զարգացմանը,
  • Ձևավորել և պահպանել բարձր մակարդակի հարաբերություններ առանցքային հաճախորդների և գործընկերների հետ։

Requirements

  • Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարապետության և բիզնես կառավման ոլորտում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ներքին հարդարման ոլորտում,
  • Առնվազն 2-3 տարվա ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ,
  • Ներքին հարդարման տեխնոլոգիաների և շինարարական նորմերի լավ իմացություն,
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ,
  • AutoCAD, MS Office և այլ մասնագիտական ծրագրերի իմացություն,
  • Թիմի կառավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։