Քննական հսկիչ

Հայաստանում ֆրանսիական համալսարան/ French University in Armenia (UFAR)Yerevanstaffamпубликувана на 20.10.2026 г.

About the company

« Հայաստանում ֆրանսիական համալսարան » հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Քննական հսկիչ ի աշխատատեղի համար :

Your tasks

ՀԻՄՆԱԿԱՆԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ* Ուսումնական գծով տնօրենի վերահսկողությամբ՝ քննական հսկիչի պարտականություններն են.

  • Նախքան քննաշրջանի սկիզբը համաձայնեցնել աշխատանքային ժամերը հսկիչների պատասխանատուի հետ, որին նա ենթարկվում է,
  • Քննություններից առաջ նախապատրաստել քննասենյակները Հսկիչների պատասխանատուի հսկողությամբ,
  • Քննությունից առաջ գրատախտակին գրել քննության սկզբի և ավարտի ժամերը,
  • Քննության սկզբում ուսանողի ինքնությունը ստուգելուց հետո փակել քննաթերթիկը,
  • Ուսանողին լրացուցիչ քննաթերթիկ հանձնելու դեպքում այդ մասին նշում կատարել նախորդ քննաթերթիկի վրա : Եթե լրացուցիչ քննաթերթիկը փոխարինում է նախորդին, վերջինս պետք է ոչնչացվի հսկիչի կողմից,
  • Ուսանողների կողմից քննական տարբերակում սխալի կամ սխալի կասկածի հայտնաբերման դեպքում այդ մասին տեղեկացնել տնօրինությանը,
  • Հսկել, որպեսզի ուսանողները պահպանեն քննությունների կանոնակարգը,
  • Քննության ընթացքում խախտման կամ խախտման փորձի դեպքում ձեռնարկել բոլոր միջոցները խախտումն ապացուցող փաստեր հավաքելու համար, մասնավորապես՝ վերցնել բոլոր այն իրերը, որոնք թույլ կտան կազմել կատարվածի իրական պատկերը,
  • Խախտման կամ խախտման փորձի դեպքում արձանագրություն կազմել՝ դրան կցելով ուսանողի տոմսը, ստորագրված արձանագրությունը հանձնել համակարգողին,
  • Քննության ավարտին հավաքել քննաթերթիկները,
  • Հանձնված քննաթերթիկների չլրացված մասերում ուսանողի ներկայությամբ կարմիր գրիչով նշել Z տառը,
  • Հաշվել քննաթերթիկների քանակը,
  • Քննաթերթիկներըհանձնել քննությունների պատասխանատուին :

Գործառույթները կարող են փոփոխվել՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված :

Requirements

Կրթություն

  • Բարձրագույն կրթությունը (բակալավր կամ մագիստրոս) ցանկալի է:

Հմտություններ

  • Պատասխանատվության բարձր զգացում, գաղտնապահություն,
  • Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

How to apply

Հարցազրույցիկհրավիրվենմիայնընտրվածթեկնածուները