SMM Specialist
About the company
Ֆլեշ ընկերությունը փնտրում է նախաձեռնող և ստեղծարար SMM մասնագետի, ով կստանձնի ընկերության Facebook և Instagram էջերի բովանդակության, ռազմավարության և զարգացման պատասխանատվությունը։
Your tasks
Փնտրում ենք մասնագետի, ով կարող է ինքնուրույն առաջարկել գաղափարներ, վերածել դրանք հստակ կոնտենտ պլանի և համակարգել իրագործումը՝ գաղափարից մինչև հրապարակում ու արդյունքների գնահատում։
- Մշակել սոցիալական մեդիայի ռազմավարությունը՝ ընկերության մարքեթինգային նպատակներին և բրենդի ինքնությանը համապատասխան, և դրա հիման վրա կազմել բովանդակության պլան։
- Առաջարկել հրապարակումների, ֆոտոշարքերի, տեսանյութերի և անիմացիաների գաղափարներ, գրել հրապարակումների տեքստերն ու տեսանյութերի սցենարները։
- Պատրաստել հստակ ստեղծագործական առաջադրանքներ գրաֆիկ դիզայների, լուսանկարչի, օպերատորի և անիմատորի համար։
- Սերտ համագործակցել վիզուալ բովանդակությունը ստեղծող մասնագետների հետ, համակարգել նրանց աշխատանքը, տրամադրել հետադարձ կապ և հետևել, որ վերջնական նյութը համապատասխանի գաղափարին, բրենդի ոճին ու որակի պահանջներին։
- Պարբերաբար այցելել Ֆլեշի լցակայաններ և Express Shop-եր՝ տեղում հեռախոսով Story և Reel ձևաչափերով բովանդակություն ստեղծելու համար։
- Պլանավորել և տեխնիկապես ճիշտ հրապարակել բովանդակությունը Facebook-ում և Instagram-ում՝ ստուգելով տեքստերը, ձևաչափերը, հղումները և հրապարակման կարգավորումները։
- Ապահովել լսարանի հետ հաղորդակցությունը՝ ժամանակին արձագանքելով մեկնաբանություններին և անձնական հաղորդագրություններին։
- Հետևել մրցակիցների գործունեությանը սոցիալական մեդիայում, տեղական և միջազգային թրենդներին, առաջարկել ու փորձարկել բրենդին համապատասխան նոր ձևաչափեր։
- Պարբերաբար վերլուծել էջերի և բովանդակության արդյունքները, պատրաստել հաշվետվություններ և առաջարկել բարելավումներ։
- Թիմի հետ՝ համաձայնեցնելով առաջնահերթությունները, արշավներն ու ակնկալվող արդյունքները։
Requirements
- SMM ոլորտում առնվազն 2 տարվա փորձ հայկական շուկայում։
- Հայերենի գերազանց բանավոր և գրավոր իմացություն։
- Բովանդակության ռազմավարություն և հրապարակումների պլան ինքնուրույն մշակելու կարողություն։
- Հետաքրքիր և բրենդին համապատասխան գաղափարներ առաջարկելու, հրապարակումների տեքստեր ու կարճ սցենարներ գրելու հմտություն։
- Facebook-ի, Instagram-ի և Meta Business Suite-ի միջոցով հրապարակումներ պլանավորելու ու տեղադրելու գործնական հմտություններ և տեխնիկական մանրամասների նկատմամբ ուշադրություն։
- Վիզուալ բովանդակության որակը և բրենդի ոճին համապատասխանությունը գնահատելու կարողություն։
- Սոցիալական մեդիայի ցուցանիշները վերլուծելու և դրանց հիման վրա որոշումներ առաջարկելու հմտություն։
- Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն, կազմակերպվածություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Աշխատանքն ինքնուրույն պլանավորելու, ժամկետները պահպանելու և համաձայնեցված նպատակներին հետևողականորեն հասնելու պատրաստակամություն։
Առավելություն կհամարվեն
- Meta Ads Manager-ում գովազդային արշավներ կարգավորելու, թիրախավորելու և կառավարելու հմտություններըպարտադիր պահանջ չեն, սակայն կդիտվեն էական առավելություն։*
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը ևս կդիտվի մեծ մրցակցային առավելություն։
What we offer
Ինչ ենք առաջարկում
- Ուսուցման և զարգացման հնարավորություն
- Առողջության ապահովագրություն՝ մասնավոր և համընդհանուր
- Տարեկան 6 վճարովի Day Off
- Կորպորատիվ միջոցառումներ
- PULS-ի հետ համագործակցության շրջանակում արտոնություններ
How to apply
Ինչպես դիմել Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և վարած էջերի հղումները կամ պորտֆոլիոն hr@flashpetrol.am հասցեին՝ նամակի թեմայում նշելով «SMM մասնագետ — Անուն Ազգանուն»։
Ներկայացրեք մինչև երկու աշխատանքի օրինակ և կարճ նշեք, թե յուրաքանչյուր նախագծում ինչի համար եք պատասխանատու եղել՝ գաղափարներ, ռազմավարություն, տեքստեր, հրապարակումներ կամ բովանդակության ստեղծման համակարգում։ Հնարավորության դեպքում կցեք նաև արդյունքների օրինակներ։
Лице за контакт
Посочено от работодателя в обявата — за въпроси и твоята кандидатура.