Infrastructure / HVAC Engineer

VIVAYerevanstaffamنُشرت في 27‏/08‏/2026

Ենթակառույցի / HVAC Ինժեները պատասխանատու է հիմնական բազային կայանների (ՀԲԿ) և Ընկերության տեխնիկական, վարչական տարածքների էլեկտրասնուցման՝ ներառյալ այլընտրանքային էներգիայի աղբյուրները և օդափոխության համակարգերի շահագործման, վերանորոգման, նորացման/արդիականացման աշխատանքների պլանավորման, իրականացման, վերահսկողության և ընդունման համար, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ վերը նշված խնդիրների ինքնուրույն կատարման համար։

Պաշտոնատար անձը ստանձնում է պատասխանատվություն իրեն վստահված ապրանքային, նյութական, ինչպես նաև դրամային արժեքների պակասորդի և կորստի համար:

Հիմնական բազային կայանների այլընտրանքային էներգիայի համակարգերի սպասարկման աշխատանքների կազմակերպում, արդիականացման աշխատանքների պլանավորում, ինչպես նաև նոր տեղակայումների իրականացում;

Հիմնական բազային կայաններում 48Վ հաստատուն և 220 Վ փոփոխական լարման  սնուցման համակարգերի սպասարկման աշխատանքների կազմակերպում, արդիականացման աշխատանքների պլանավորում և իրականացում;

Հիմնական բազային կայաններում ենթակառույցի համակարգերի, գեներատորների և օդորակիչների, սպասարկման աշխատանքների կազմակերպում, արդիականացման աշխատանքների պլանավորում և իրականացում;

Անհրաժեշտ սարքավորումների, համակարգերի և նյութերի տեխնիկական պահանջների մշակում, գնման գործընթացների կազմակերպում, մատակարարների ընտրություն և պայմանագրերի կնքում;

Հաստատուն և փոփոխական լարման սնուցման  համակարգերի պլանավորում և իրականացում նոր գրասենյակային և տեխնոլոգիական տարածքներում, ինչպիսիք են նոր սպասարկման կենտրոնները, նոր տվյալների կենտրոնները և ընկերության գլխամասային մասնաշենքերը:

Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;

Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ;

Շինարարական նորմերի և կանոնների իմացություն;

Ֆիզիկայի և Էլեկտրատեխնիկայի բազային գիտելիքներ;

Ենթակառույցի համակարգերի շահագործման աշխատանքների անվտանգության կանոնների  իմացություն;

Ստուգիչ-չափիչ գործիքներից օգտվելու հմտություն;

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;

Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, AutoCAD, այլ առնչվող ծրագրեր );

Սեղմ ժամկետներում մի քանի առաջադրանքների կազմակերպման և իրագործման ունակություն;

Արդյունավետ հաղորդակցման, խնդիրների լուծման, աշխատանքների պլանավորման և հաշվետվությունների կազմման հմտություններ;

Հարմարվողականություն/ճկունություն;

Թիմային աշխատանք և համագործակցություն։

Միացի՛ր մեզ և կստանաս՝

Առողջության ապահովագրություն,

Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,

Պարգևավճարներ,

Ուսուցման և զարգացման հնարավորություններ,

Որոշակի վճարովի հանգստյան օրեր,

Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:

Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: