Վաճառքի և սպասարկման մասնագետ ք․ Կապան

UcomKapanstaffamنُشرت في 04‏/09‏/2026

Մենք փնտրում ենք վաճառքի և սպասարկման մասնագետ Կապան  քաղաքի սպասարկման կենտրոններում աշխատելու համար:

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։

Հաճախորդներին տրամադրել Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն

Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից

Բացահայտել հաճախորդների կարիքները և անել համապատասխան առաջարկներ

Իրավասությունների շրջանակում, ընթացակարգերին համապատասխան, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ

Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)

Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է

MS Office ծրագրային փաթեթի (Excel, Word) իմացություն

Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Հաղորդակցման հմտություններ

Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն

Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։  

Դիմելու համար պարզապես սեղմի’ր Apply now/Դիմել հիմա կոճակը։