Գյուղատնտես Ֆան Ֆրութում

SoftConstructGyumristaffamنُشرت في 24‏/08‏/2026

Ֆան Ֆրութ ընկերությունը փնտրում է  Գյուղատնտես:

Տրամադրել մասնագիտական ագրոտեխնիկական խորհրդատվություն այգիների արդյունավետ կառավարման համար։ Զբաղվել բույսերի խնամքի, հողամշակման, ոռոգման, պարարտման և հիվանդությունների կանխարգելման հարցերով։ Ուսումնասիրել հողերի, բույսերի վիճակը և ներկայացնել մասնագիտական գնահատականներ ու առաջարկներ։ Մշակել ագրոտեխնիկական օրացույցներ, աշխատանքային պլաններ և վերահսկել դրանց կատարումը։ Աջակցել արտադրական թիմին՝ նոր տեխնոլոգիաների, մեթոդների և միջոցների ներդրման հարցում։ Կատարել պարբերական այցելություններ այգիներ՝ աշխատանքների ընթացքի վերահսկման և խորհրդատվության նպատակով։ Կազմել տեխնիկական հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը։ Կազմակերպել աշխատակիցների վերապատրաստում՝ ագրոտեխնիկական ոլորտի արդի մոտեցումների վերաբերյալ։

Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ագրոնոմիա, գյուղատնտեսական գիտություններ կամ հարակից ոլորտում Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսական ոլորտում Այգեգործության կամ մրգաբուծության ուղղությամբ մասնագիտացումը կդիտվի որպես առավելություն

Գյուղատնտեսության ոլորտում գործնական գիտելիքներ և հմտություններ Տարբեր մշակաբույսերի մշակման, խնամքի և պաշտպանության մեթոդների իմացություն Հողային, կլիմայական և ագրոքիմիական պայմանների գնահատման ունակություն Խնդիրների վերլուծման և պրակտիկ լուծումներ առաջարկելու կարողություն