Կոնտակտային կենտրոնի մասնագետ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Կոնտակտային կենտրոնի Ֆիզիկական հաճախորդների սպասարկման բաժին մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից ստացված քարտերի բացման, բլոկավորման, ապաբլոկավորման, քարտերի փակման, վերաթողարկման և տվյալների փոփոխման դիմումների ընդունում,
Հեռախոսազանգի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդներին տեղեկատվության տրամադրում,
Մուտքային-ելքային զանգերի սպասարկում, գրավոր հաղորդակցման միջոցով հաճախորդների սպասարկում, հաճախորդների հետ տեսազանգի իրականացում, տեսազանգի հիման վրա հաճախորդի տվյալների փոփոխության դիմումների ընդունում և տեղեկատվության տրամադրում,
Հեռահար հաղորդակցման ուղիներով ստացված հետադարձ զանգերի պատվերների կատարում,
Արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով ուղարկված գումարների փոխանցում հաճախորդների հաշիվներին և հաստատում,
Բանկի հեռահար ուղիներով հաճախորդների սպասարկում ԿԿ-ի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերի գործառույթների շրջանակներում,
Բանկի կողմից սահմանված անհատական և թիմային կատարողականների ապահովում։
Բարձրագույն կրթություն (կդիտարկվեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները),
Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
Համապատասխան փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
Համակարգչային գիտելիքներ,
Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ,
Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ,
Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
Կազմակերպչական հմտություններ:
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: