Sales manager
About the company
Խմիչքի ոլորտում գործող ընկերությունը փնտրում է Sales Manager, ով պատասխանատու կլինի վաճառքի ծավալների աճի, նոր գործընկերների ներգրավման և ընկերության ապրանքների շուկայում զարգացման համար։
Your tasks
- Ընկերության վաճառքի ռազմավարության իրականացում և վաճառքի ծավալների աճի ապահովում
- Local Stores ուղղության զարգացում՝ տեղական խանութներում և մանրածախ վաճառքի կետերում ապրանքների վաճառքի կազմակերպում
- Նոր տեղական խանութների և վաճառքի կետերի ներգրավում
- Գործող գործընկերների հետ հարաբերությունների պահպանում և զարգացում
- HoReCa ուղղության զարգացում՝ հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, բարերի և այլ հաստատությունների հետ համագործակցություն
- HoReCa ոլորտում նոր գործընկերների որոնում, բանակցությունների վարում և պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում
- Export ուղղության զարգացում և արտահանման շուկաների ընդլայնում
- Արտահանման հնարավոր շուկաների ուսումնասիրություն և նոր շուկաներ մուտք գործելու առաջարկների ներկայացում
- Գործընկերների հետ առևտրային պայմանների շուրջ բանակցությունների վարում
- Վաճառքի պլանների կազմում և սահմանված KPI-ների ապահովում
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն
- Ապրանքների ներկայացում և վաճառքի խթանում
- Պատվերների, առաքումների և վճարումների գործընթացների համակարգում՝ համապատասխան բաժինների հետ համագործակցությամբ
- Վաճառքի արդյունքների մշտադիտարկում և հաշվետվությունների ներկայացում
- Մարքեթինգի և այլ բաժինների հետ համագործակցություն՝ վաճառքի խթանման ակցիաների և բրենդային ակտիվությունների իրականացման նպատակով
- Գործընկերների հետ երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունների կառուցում
Requirements
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բիզնեսի, մարքեթինգի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- Sales Manager/Key Account Manager կամ նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձ
- խմիչքի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
- Local և HoReCa վաճառքի փորձ
- Export վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն
- Բանակցությունների վարման և վաճառքի հմտություններ
- Նոր հաճախորդներ ներգրավելու և գործընկերային հարաբերություններ զարգացնելու կարողություն
- Վաճառքի KPI-ների հետ աշխատելու փորձ
- Վերլուծական և ռազմավարական մտածողություն
- Բարձր հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Արդյունքներին միտվածություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն
- Վարորդական վկայականի առկայությունը մեծ առավելություն է
- Հայերենի ,ռուսերենի ,անգլերենի գերազանց իմացություն
- MS Office-ի իմացություն
Other
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- երկուշաբթի -ուրբաթ 09:00-18:00