Customer Advisor
Գլոբբինգը փնտրում է պատասխանատու և բարեհամբույր հաճախորդների խորհրդատուի, ով կաշխատի մեր սպասարկման սրահներում։ Աշխատանքը հերթափոխերով է՝ 9։30-18։30 և 13։00-22։00։
- Բացահայտել հաճախորդների կարիքներն ու ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները
- Աջակցել հաճախորդներին կազմակերպության ծառայություններից օգտվելու հարցում
- Տալ հաճախորդներին խորհուրդներ և ուղեցույցներ ապրանքների ընտրության վերաբերյալ
- Բացատրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների հատկությունները, առանձնահատկություններն ու առավելությունները
- Զբաղվել հաճախորդների բողոքներով `համաձայն Ընկերության հաճախորդների բողոքարկման կարգի
- Հետևել անհրաժեշտ ապրանքների առկայությանը սպասարկման սրահում՝ գրենական, տնտեսական, սրահի պարագաներ։
- Նոր աշխատակիցների շարունակական ուսուցում՝ որակի բարելավման նպատակով
- Հայտնաբերել գույքի և տեխնիկայի անսարքություններ, կապ հաստատել ադմինիստրատիվ գծով պատասխանատուի հետ։
- Հետևել անդադար ուսուցմանը կազմակերպության բոլոր նորությունների վերաբերյալ։
- Առնվազն մեկ տարվա փորձ սպասարկման ոլորտում
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
- Համակարգչային գիտելիքներ
- Թիմային աշխատող
- Քաղաքավարի և սրտացավ մոտեցում հաճախորդների նկատմամբ
- Ազնվություն և աշխատասիրություն
Աշխատանքային գրաֆիկ՝ հինգօրյա, հերթափոխային։