Գործավար-օգնական
- Թղթային և էլեկտրոնային եղանակներով փաստաթղթաշրջանառության կառավարում՝ մուտքային և ելքային նամակների, փաստաթղթերի ընդունում, գրանցում, առաքում, ձևավորման հսկողություն և արխիվացում,
- Միության նախագահի առօրյա աշխատանքների, ժամանակացույցի, հանդիպումների և հեռախոսազանգերի կազմակերպում ու արձանագրում, կազմակերպչական աջակցություն,
- Վերահսկողություն՝ փաստաթղթերի կատարման ժամկետների հետևում և ըստ անհրաժեշտության պատասխանների նախագծում:
- Տեխնիկական միջոցների օգտագործում՝ համակարգչի, գրասենյակային տեխնիկայի և տեղեկատվական շտեմարանների հետ աշխատանք:
- Միության նախագահի հրամանների և այլ ներքին իրավական ակտերի, պայմանագրերի կազմում և շրջանառում, արձակուրդների և գործուղումների փաստաթղթերի նախապատրաստում:
- Միության գործունեության հետ կապված միջազգային և տեղային հեռախոսակապի ապահովում, հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում կամ անհրաժեշտության դեպքում համապատասխան մասնագետին ուղղորդում:
- Այցելուներին տեղեկատվության տրամադրում, խնդիրների լուծում և/կամ խնդիրների լուծման նպատակով ուղղորդում համապատասխան ստորաբաժանումներ։
- Տարեկան և արտահերթ ժողովների, ինչպես նաև խորհրդի նիստերի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքների կատարում։
- Արձանագրությունների կազմում և դրանց գրանցամատյանի վարում։
- Խորհրդակցությունների, ժողովների, հանդիպումների և այլ նմանատիպ միջոցառումների նախապատրաստական աշխատանքների իրականացում, անհրաժեշտ փաստաթղթերի և տեխնիկական միջոցների նախապատրաստում։
- Միության գործունեության հետ կապված այլ աշխատանքների կատարում։
Բարձրագույն կրթություն,
Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
Գրավոր և բանավոր հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
Արձանագրություններ,հաշվետվություններ կազմելու հմտություն և փորձ,
Գրական հայերենի պատշաճ իմացություն,
Ռուսերենի և անգլերենի իմացություն,
Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ՝ MS Word, Excel և այլ տվյալների բազայի ծրագրեր։
Երեք տարուց ավել աշխատանքային փորձ: