Մոնիտորինգի ծառայության ղեկավար

Fast Bank CJSCYerevanstaffamنُشرت في 02‏/10‏/2026

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է Մոնիտորինգի ծառայության ղեկավարի թափուր հաստիք։

Ղեկավարել և համակարգել Բանկում իրականացվող մոնիտորինգի գործընթացները՝ ապահովելով դրանց արդյունավետությունն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին

Սահմանել մոնիտորինգի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ հաշվի առնելով Բանկի ռիսկային միջավայրը

Ապահովել ռիսկային գործարքների ու գործողությունների ժամանակին բացահայտումը, գնահատումը և համապատասխան արձագանքը

Վերլուծել մոնիտորինգի արդյունքները, բացահայտել համակարգային խնդիրները և ներկայացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ

Վերահսկել մասնաճյուղերի և այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող մոնիտորինգի որակն ու արդյունքները

Կազմակերպել մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծական նյութերի պատրաստումն ու ներկայացումը

Կազմակերպել և վերահսկել մոնիտորինգի մեթոդաբանության, ներքին ընթացակարգերի և վերահսկողության գործիքների մշակման ու կատարելագործման գործընթացը

Նախաձեռնել մոնիտորինգի գործընթացների ավտոմատացման և արդյունավետության բարձրացմանն ուղղված լուծումներ

Ապահովել Ծառայության արդյունավետ համագործակցությունը Բանկի այլ ստորաբաժանումների հետ,

Մասնակցել բարդ և բարձր ռիսկայնությամբ դեպքերի ուսումնասիրությանը և Բանկի ռիսկերի կառավարման ու ներքին վերահսկողության համակարգերի կատարելագործմանը

Բանկային օրենսդրության խորացված իմացություն

Նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

Բանկային գործի, բանկային պրոդուկտների և ծառայությունների խորացված իմացություն

Բանկային ռիսկերի կառավարման և մոնիտորինգի գործընթացների իմացություն

Վարկային, քարտային և վճարային գործառնությունների մոնիտորինգի առանձնահատկությունների իմացություն

Բանկային գործարքների և տվյալների վերլուծության հմտություններ

Ղեկավարման ունակություն, թիմը կառավարելու և աշխատանքի արդյունավետությունը վերահսկելու հմտություն

Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ

Վերլուծական մտածողություն և հիմնավորված որոշումներ կայացնելու ունակություն

Արդյունավետ հաղորդակցման հմտություններ

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Բարձրագույն տնտեսագիտական կամ ֆինանսական կրթություն