Real Estate Broker
«Դեմար» ընկերությունը հրավիրում է իր թիմին անշարժ գույքի բրոքերի։
Մենք փնտրում ենք ակտիվ, հաղորդակցվող և նպատակասլաց մասնագետի, ով կարողանում է արդյունավետ աշխատել հաճախորդների հետ, վարել բանակցություններ և հետաքրքրված է անշարժ գույքի ոլորտում մասնագիտական զարգացմամբ։
- Հաճախորդների խորհրդատվություն անշարժ գույքի ձեռքբերման հարցերով։
- Անշարժ գույքի օբյեկտների ներկայացում և դիտումների կազմակերպում։
- Մուտքային հարցումների մշակում և նոր հաճախորդների ներգրավում։
- Բանակցությունների վարում։
- Հաճախորդների ուղեկցում գործարքի բոլոր փուլերում։
- Հաճախորդների բազայի վարում և աշխատանք CRM համակարգով։
- Վաճառքի անհատական պլանների և KPI-ների կատարում։
- Անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հաղորդակցման և բանակցությունների վարման զարգացած հմտություններ։
- Հաճախորդների հետ վստահելի հարաբերություններ կառուցելու կարողություն։
- Վաճառքի և ներկայացման հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և արդյունքակենտրոնություն։
- Հայերենի և ռուսերենի իմացություն։
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում։
- Մրցունակ վարձատրության համակարգ։
- Բարձր եկամուտ ստանալու հնարավորություն՝ կախված աշխատանքային արդյունքներից։
- Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն։
- Ընկերական թիմ և հարմարավետ աշխատանքային միջավայր։