Premium Banking Loan Officer
Իրականացնել Պրեմիում և փարթներ ֆիզիկական անձ հաճախորդների և նրանց ընտանիքի անդամ հանդիսացող հաճախորդների/այսուհետ հաճախորդ/ վարկային պրոդուկտներին առնչվող կարիքների բացահայտում նախաձեռնությունների մշակում և Պրեմիում մենեջերների կողմից ընդունված հայտերի դիտարկում:
Նախաձեռնել Վարկային հայտի գործընթաց` այն է սահմանված չափանիշների համաձայն հաճախորդի վարկունակության ու վարկարժանության պատշաճ ուսումնասիրություն:
Ըստ անհրաժեշտության հավաքագրել և փոխանցել բիզնես վարկավորման մասնագետին/ներին ֆիզիկական անձ հաճախորդի անհրաժեշտ փաստաթղթեր` հաճախորդի եկամուտի վերաբերյալ վերլուծված տեղեկատվություն ստանալու նպատակով, այն դեպքերում, երբ հաճախորդի եկամուտը ձևավորվում է բիզնեսից:
Անհրաժեշտության դեպքում և Ղեկավարի հրահանգով կատարել նաև ԻԱ/ԱՁ հաճախորդների վարկունակության և վարկարժանության պատշաճ գնահատում Բիզնես վարկավորման մասնագետի/ների վերահսկմամբ Բանկի ներքին իրավական ակտով սահմանված չափանիշներին համապատասխան և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:
Կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ` հաճախորդի վարկային պատմության, ինչպես նաև վարկունակության գնահատման շրջանակում անհրաժեշտ այլ տեղեկատվության հավաքագրման նպատակով, եթե առկա է տվյալ հարցումը կատարելու համար հաճախորդի կողմից կարգով նախատեսված ձևով տրված համաձայնությունը:
Ուսումնասիրել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը` համադրելով դրանք սահմանված չափորոշիչներին, նվազագույն պահանջներին:
Գրավ հանդիսացող գույքի գնահատման գործընթացի կազմակերպում, ինչպես նաև գույքի անձամբ զննության մոնիթորինգ այցելության իրականացում:
Կազմել և ներկայացնել վարկի տրամադրման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:
Ներկայացնել վարկային հայտը շահագրգիռ ստորաբաժանումների դիտարկմանը և դիրքորոշմանը:
Իրականացնել հաստատված վարկի տրամադրման գործընթացի կազմակերպում, համակարգում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, դրանք շահագրգիռ ստորաբաժանումներ ներկայացում:
Իրականացնել վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերի ստեղծման և դրանց Բանկի և հաճախորդի կողմից հետագա վավերացման կազմակերպում:
Հետևել և իրականացնել հաստատված վարկերի պայմանների`այդ թվում նախապայմանների, հետպայմանների կատարման վերահսկողություն:
Իրականացնել վարկի նպատակային օգտագործման հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի և այլ հիմնավորող ապացույցների հավաքագրում և համապատասխան ստորաբաժանումներին ներկայացում սահմանված ժամկետներում:
Կազմել և վարել հաճախորդի վարկի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով (այդ թվում Բանկային օպերացիոն համակարգ, CRM տվյալների բազա):
Իրականացնել իր և այլ վարկային մասնագետների կողմից տրամադրված վարկերի ընթացիկ մոնիտորինգ և սպասարկում, տրամադրված վարկերի պայմանների վերանայման դեպքում ըստ անհրաժեշտության տեղեկատվության տրամադրում և գործընթացի կազմակերպում:
Հետևել ընթացիկ վարկերի ժամանակին մարմանը և ուշացումների դեպքում այդ մասին տեղյակ պահել համապատասխան աշխատակիցներին և/կամ ստորաբաժանումներին:
Վարկավորման և/կամ վարկերի սպասարկման որևէ փուլում զեղծարարության, խարդախության կամ որևէ ապօրինի գործելակերպ նկատելու կամ նման կասկած ունենալու դեպքում անհապաղ այդ մասին հայտնել ղեկավարին:
Բարձրացնում է, քննարկում է և մշակում է ղեկավարի հետ համատեղ լուծումներ՝ բնականոն աշխատանքին խոչընդոտող խնդիրների վերաբերյալ:
Ըստ անհրաժեշտության ներկայացնում է ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ։
Սովորացնել, աջակցել սկսնակ` համեմատաբար անփորձ աշխատակիցներին, կազմակերպել համատեղ գործընթաց հաճախորդի վարկունակության գնահատման և աջակցել հետագա սպասարկման ամբողջ գործընթացի կազմակերպման մասով:
Ստանձնում է առանձին գործառույթների իրականացման մասով պատասխանատվություն, այդ թվում` վարկային թիմի կողմից տրամադրված վարկերի հետագա ընթացիկ հաշվետվությունների կազմում, կենտրոնացված վարում է թիմի ընդհանուր պորտֆելի քանակական, ծավալային, որակական, հետպայմանների կատարման, վարկային հաճախորդների կողմից առկա բողոքների կառավարման ու նման այլ համակարգող բնույթի գործառույթներ:
Պարբերաբար ներկայացնում է ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ:
Վերանայում է և բարձրացնում է գործընթացների արդյունավետությունը, ճշգրտությունը:
Պարբերաբար վերլուծել գործընթացները, մեթոդները և գործիքները:
Կատարել և հետևել բաժնի հիմնական առաջադրանքների իրականացմանը:
Իրանակացնում է պաշտոնի ներքո սահմանված հիմնական գործառույթները`ոլորտը կարգավորող օրենսդրության, կանոնների և ընթացակարգերի ներքո:
Գործում է սահմանված իրավասությունների, հաստատված սահմանաչափերի և գործառույթների ներքո:
Բարձրացնում է, քննարկում է և մշակում է ղեկավարի հետ համատեղ լուծումներ՝ բնականոն աշխատանքին խոչընդոտող խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև հետևլ իրենց կատարմանը։
Կատարում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
Կատարում է ղեկավարի/ների այլ հանձնարարականներ:
Կրթություն․ Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում
Մասնագիտական փորձ․ Առնվազն 3 (երեք) տարվա համապատասխան աշխատանքային փորձ
Շուկայի տիրապետում. Առկա է բավարար գիտելիք ոլորտի վերաբերյալ, կարող է մշակել և առաջարկել մրցունակ պայմաններ հաճախորդներին ավելի լավ պայմաններով ներգրավելու և զարգացնելու համար
Հարաբերությունների կառավարում և հաղորդակցում ․ Ունակ է շփվել տարբեր սեգմենտի հաճախորդների հետ, ունի հաղորդակցման գերազանց հմտություններ, կառուցում և կառավարում է ներքին և արտաքին հարաբերություններ:
Բիզնեսի իմացություն․ Պատկերացնում է ֆինանսական շուկան, կարող է վերլուծել հաճախորդի ֆինանսական դրությունը, ժամանակին և պատշաճ կերպով բացահայտել և կառավարել հնարավոր ռիսկերը , որոնք ուղղված են բանկի պոտենցիալ կորուստներին
Բիզնես էթիկա․ Ազնվություն և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ հաճախորդների կոնֆիդենցիալ անձնական և ֆինանսական տվյալների կառավարման գործում
Տեխնիկական գիտելիքներ․ MS Word, Excel, «AS-Bank 4.0 Գործառնական օր» համակարգչային ծրագրերի իմացություն
Լեզուների իմացություն ․ Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն