GA23 Launch!
Ամերիա Սերունդը մեկնարկումէ23-րդանգամ։
Ունես շա՜տ ձգտումներ ու երազանքնե՞ր։
Ուրեմն հիմա բացահայտիր այն, ինչն իսկապես պետք է քեզ:
Ամերիա սերունդ ծրագրում ձգտումն ու երազանքը հանդիպում են նորարարությանն ու լավագույն փորձին։
Ամերիայի պատմության մեջ ավելի քան 1400 շրջանավարտ գրանցել է բազում հաջողություններ իր կարիերայում։
Հերթը քոնն է։
Ի՞նչ կտա այն քեզ․
- Եռամսյա վճարվող ուսուցում
Տեսական, պրակտիկ գիտելիք և առկա ուսուցում ֆինանսաբանկային համակարգի, սպասարկման ոլորտի վերաբերյալ
- Ֆինանսական անկախություն
Ուսուցման փուլի ընթացքում կստանաս ամսական 150,000 ՀՀդրամ աշխատավարձ՝ներառյալ եկամտային հարկը, իսկ աշխատանքի անցնելիս՝ ամսական 248,000 ՀՀ դրամմիջին համախառն աշխատավարձ։
- Աշխատանքի առաջարկ առանց փորձի
Եռամսյա ուսուցումը հաջողելու դեպքում կմիանաս Ամերիայի սպասարկման թիմին՝ էլ ավելի ուժեղացնելու այն։
Եռամսյա ուսուցման գրաֆիկն է․
- 09:00-18:00 (շաբաթ և կիրակի՝ հանգստյան)
Ամերիա Սերունդ 23-ը քեզ համար է, եթե ԴՈՒ՝
- Նորավարտ ես,
- Ուսանող*ես ավարտական կուրսում, ով ունի ճկուն գրաֆիկ,**
- 18-30 տարեկան ես,
- Գերազանց տիրապետում ես հայերենին և որևէ օտար լեզվի (անգլերեն կամ ռուսերեն),
- Ունես սովորելու և նորը բացահայտելու ձգտում,
- Սիրում ես բիզնես միջավայրը և հաճախորդների հետ աշխատանքը,
- Ոգեշնչվում ես փոքր և մեծ հաջողություններով,
- Սիրում ես բացահայտել նոր գույներ և բերել քո գույնը։
Ամերիացի դառնալու հերթը քոնն է:*
Շտապիր լրացնել հայտը մինչև նոյեմբերի 20-ը:
Ուսուցումը մեկնարկելու է փետրվարի 1-ին: Տեսական դասընթացներն անցկացվելու են Կամար բիզնես կենտրոնում, իսկ ծրագրի պրակտիկ փուլը՝ երևանյան մասնաճյուղերում և կոնտակտ կենտրոնում։