Մարքեթինգային հաղորդակցությունների ավագ մասնագետ

Acba Bank OJSCYerevanstaffamنُشرت في 11‏/11‏/2026

Ակբա բանկը փնտրում է Մարքեթինգային հաղորդակցությունների ավագ մասնագետ։

  • Նախաձեռնել, պլանավորել և իրականացնել Բրենդի դիրքավորմանն ուղղված, Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների և պրոդուկտների առաջմղմանն ուղղված մարքեթինգային գործողություններ և մի­ջո­ց­ա­ռումներ,
  • մշակել և իրականացնել Բանկի իմիջային և պրոդուկտների առաջխաղացման ռազմավարություն, կոնցեպտ, առաջխաղացման գործողությունների պլան, կոմունիկացիոն պլան, մեդիապլանավորում/տեղադրում՝ համաձայն բանկում գործող ընթացակարգերի, թիրախային լսարանի մշակում, համաձայնեցնել շահագրգիռ ստորաբաժանումների հետ
  • կազմել մարքեթինգային և/ կամ կոմունիկացիոն բրիֆներ,
  • կազմել և վերահսկել Պրոդուկտային և իմիջային արշավների ժամանակացույցը, բյուջեն, կազմել եռամսյակային հաշվետություններ և ներկայացնել անմիջական ղեկավարին,
  • մշակել, պատրաստել մարքեթինգային և տեղեկատվական նյութեր՝ ելնելով թիրախային լսարանի և մարքեթինգային նյութի առանձնահատկություններից՝ պահպանելով Բանկի կորպորատիվ ոճը, բրենդբուքի պահանջները և այլ հաստատված նորմեր,
  • իրականացնել մարքեթինգային և գովազդային արշավների մրցակցային ուսումնա­սիրու­թ­յուն­ներ և վերլուծություններ,
  • շուկայի հետազոտության և ուսումնասիրության տվյալների հիման վրա, ինչպես նաև շուկայի զարգացումներին համապատասխան ներկայացնել մարքեթինգային գործողությունների առաջարկություններ,
  • կանխատեսել գովազդային արշավների արդյունավետությունը, չափագրելը դրանց ընթացիկ և վերջ­նա­կան արդյունքները, իրականացնել վերլուծություն, Բաժնի պետին ներկա­յացնել յուրաքանչյուր արշավի արդ­յունքը,
  • հետևել գովազդային արշավի շրջանակներում պատրաստվող գովազդային նյութերի որակա­կան և բովանդակային համապատասխանելիության չափանիշներին,
  • ապահո­վել Բանկի բոլոր պրոդուկտների գովազդային և տեղեկատվական նյութերը գովազդային և մարքեթինգային բոլոր կրիչների վրա, ինչպես նաև մասնաճյուղերում, իրականա­ցնել դրանց առկայության պարբերաբար մոնիթորինգ և մշակումը նոր նյութե­րի կամ վերաթողարկումների համապատասխան գրաֆիկները,
  • ապահովել մարքեթինգային տեղեկատվության ներքին շրջանառությունը,
  • պարբերաբար իրականացնել շրջայցեր Բանկի մասնաճյուղեր և վերհանել ու մշակել «առաջնային գծի» խնդիր­ները և տեղեկատվությունը մարքեթինգային տեսանկյունից,
  • կապ ապահովել մարքեթինգային և գովազդային ծառայություններ մառուցող ընկերությունների հետ և մասնակցել մարքեթինգային նյութերի մշակման աշխատանքներին,
  • ըստ անհրաժեշտության՝ կազմա­կերպել պրոդուկտային և իմիջային մարքեթինգային արշավների կոնցեպտների նախ­նա­կան թեստա­վորում,
  • գնահա­տել պրոդուկտային և իմիջային մարքեթինգային արշավների արդյունավետությունը, վեր­­լու­ծել և հաշվետվություն ներկայացնել։
  • Բարձրագույն կրթություն Մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից այլ ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • թվային հմտություններ,
  • ներկայացման հմտություններ,
  • փաստաթղթաբանություն վարելու կարո­ղու­թյուն,
  • նախագծերի կառավարման հմտություններ,
  • թվային/մաթեմատիկական գրագիտություն