Transmission Engineer
Տրանսմիսիայի գծով ինժեները պատասխանատու է տրանսմիսիայի (ռադիոռելեային և օպտիկական ) գծերի, ինչպես նաև SDH, DWDM, GPON սարքավորումների հիմքի վրա կառուցված ցանցերի նախագծման, շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքների համար: Աշխատակիցն ապահովում է նշված սարքավորումների անխափան աշխատանքը և տվյալների բազայի թարմացումները/փոփոխությունները:
Իրականացնել տրանսմիսիայի (ռադիո և օպտիկական) ցանցի պլանավորում և նախագծում՝ ըստ ծառայությունների ընթացիկ և ակնկալվող պահանջների,
Վերացնել թերությունները և ապահովել խնդիրների կարգավորումը,
Վերահսկել տրանսմիսիայի կառավարման համակարգերի շահագործումը և տեխնիկական սպասարկումը,
Իրականացնել թերությունների ուսումնասիրություն և վերլուծություն,
Համագործակցել սարքավորումների մատակարարների հետ նոր ֆունկցիոնալ հնարավորությունների իրականացման, հայտնաբերված թերությունների և խնդիրների վերացման համար,
Համագործակցել ենթակապալառուների հետ նախագծերի իրականացման նպատակով,
Կատարել սարքավորումների տեղադրման աշխատանքներ՝ նախագծի համաձայն,
Վերահսկել և մշակել գոյություն ունեցող ցանցը՝ ըստ հաստատված նախագծի,
Ուսումնասիրել ժամանակակից տեխնոլոգիաները, կատարել առաջարկություններ և ինտեգրել ցանցին,
Վերահսկել տրանսմիսիայի ցանցի էլեմենտների հաճախականությունների պլանը՝ համաձայն ցանցի նախագծի:
Ռադիոտեխնիկական ոլորտում բարձրագույն կրթություն,
3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
PDH (ՌՌ կապուղիների), SDH, DWDM, GPON տեխնոլոգիաների իմացություն,
IP ցանցերի մասին բազային գիտելիքներ
Օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների իմացություն,
Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի գիտելիքներ,
Գերազանց տեխնիկական և համակարգչային հմտություններ,
Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն),
Նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտություններ,
Հաշվետվությունների ներկայացման և վերլուծական հմտություններ,
Էթիկայի կանոնների պահպանում,
Ճկունություն/հարմարվողականություն,
Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
Խնդրի կարգավորման հմտություններ,
Գործարար հաղորդակցման հմտություններ:
Միացի՛ր մեզ և կստանաս՝
Առողջության ապահովագրություն,
Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,
Պարգևավճարներ,
Ուսուցման և զարգացման հնարավորություններ,
Որոշակի վճարովի հանգստյան օրեր,
Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:
Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: