Materials Accountant

Lydian Armenia CJSCYerevanstaffampublisert 21.10.2026

Նյութական արժեքների հաշվապահը պատասխանատու է նյութական արժեքների և պաշարների հետ կապված բոլոր գործարքների ճշգրիտ հաշվառման, գնահատման և համապատասխանեցման (համադրման) համար։ Պաշտոնը նպաստում է պաշարների արդյունավետ վերահսկմանը՝ ապահովելով նյութերի մուտքերի, ելքերի, տեղափոխումների և պահեստային մնացորդների ճշգրիտ հաշվառումը, ինչպես նաև այն, որ պաշարները գրանցվեն ընկերության հաշվապահական քաղաքականությանը և կիրառելի ֆինանսական հաշվետվության ստանդարտներին համապատասխան։

Նյութական արժեքների հաշվապահը սերտորեն համագործակցում է Պահեստի, Գնումների, Գործառնական և Ֆինանսական թիմերի հետ՝ ապահովելու պաշարների հաշվառման ամբողջականությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև աջակցելու ֆինանսական հաշվետվությունների ժամանակին պատրաստմանը։

  • Հաշվապահական համակարգում գրանցել և համադրել պաշարների և նյութական արժեքների հետ կապված բոլոր գործարքները։
  • Վերանայել, աջակցել և գրանցել նյութերի մուտքագրման, դուրսգրման, տեղափոխման, վերադարձի և ճշգրտման գործարքները։
  • Վարել հիմնական միջոցների հաշվառման գրանցամատյանը, ստեղծել հիմնական միջոցների քարտեր և գրանցել հիմնական միջոցների բոլոր շարժերը։
  • Վերանայել և համադրել պաշարների անվանումներն ու կոդերը՝ սերտ համագործակցելով Գնումների թիմի հետ՝ ապահովելու տվյալների բազայի ամբողջականությունը և բացառելու կրկնվող կամ սխալ կոդավորումները։
  • Վերահսկել պաշարների մնացորդները և բացահայտել անսովոր կամ անհամապատասխան գործարքները։
  • Կատարել այլ հաշվապահական պարտականություններ՝ ըստ անհրաժեշտության։
  • Ամսական և տարեկան համադրումներ ու վերահսկողություն
  • Վերահսկել պաշարների գնահատումը և ապահովել, որ նյութական արժեքները հաշվառվեն ընկերության հաշվապահական քաղաքականությանը համապատասխան։
  • Մասնակցել պաշարների գույքագրմանը, համադրել գույքագրման արդյունքները հաշվառման տվյալների հետ և ուսումնասիրել հայտնաբերված շեղումները։
  • Մասնակցել հիմնական միջոցների գույքագրմանը, համադրել արդյունքները և ուսումնասիրել առկա շեղումները։
  • Պատրաստել պաշարների հետ կապված համադրման հաշվետվություններ, վերլուծական աղյուսակներ և կառավարչական հաշվետվություններ։
  • Աջակցել ներքին և արտաքին աուդիտորներին՝ տրամադրելով պաշարների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և բացատրություններ։
  • Ապահովել, որ մշակված բոլոր հաշվապահական գործարքները համապատասխանեն ընկերության ներքին հսկողության քաղաքականություններին և գործող օրենսդրական պահանջներին։

Որակավորումներ, փորձ, գիտելիքներ և հմտություններ

Հիմնական աշխատանքային փոխգործակցություններ

Ներքին

  • Ֆինանսների բաժին
  • Պահեստի և Գնումների բաժիններ
  • Գործառնական և Արտադրական ստորաբաժանումներ

Արտաքին

  • Մատակարարներ (այն դեպքերում, երբ անհրաժեշտ է իրականացնել պաշարների համադրում կամ ստանալ հիմնավորող փաստաթղթեր)

Որակավորումներ

  • Ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում բակալավրի աստիճան։

Աշխատանքային փորձ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում, նախընտրելի է նյութական արժեքների կամ հիմնական միջոցների հաշվառման ուղղությամբ։

Գիտելիքներ

  • ERP համակարգերի հետ աշխատելու փորձ և նոր համակարգեր արագ յուրացնելու կարողություն։
  • Microsoft Excel-ի և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործիքների լավ իմացություն։
  • Պաշարների հաշվառման սկզբունքների և մեթոդաբանության խորքային իմացություն։

Հմտություններ

  • Բարձր ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Անգլերեն լեզվի Upper-Intermediate (B2) կամ ավելի բարձր մակարդակի իմացություն։
  • Թիմային աշխատանքի և արդյունավետ համագործակցության բարձր հմտություններ։
  • Լավ հաղորդակցման և շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ աշխատանք կազմակերպելու կարողություն։
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ։
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և սահմանված ժամկետներում առաջադրանքները կատարելու կարողություն։

Աշխատանքը նախատեսվում է Վայք քաղաքում։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն HR@lydianarmenia.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը։

Kontaktpersoner

Oppgitt av arbeidsgiver i annonsen — for spørsmål og søknaden din.