Կառավարիչ, ք. Երևան
Կոնվերս բանկը փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:
Ապահովել մասնաճյուղի բնականոն աշխատանքը, ապահովել հաճախորդների բարձրորակ սպասարկումը,
Բանկի ողմից սահմանված գործառնությունների հաստատման լիմիտների շրջանակներում՝ կատարել հաստատումներ, ինչպես նաև բանկի անունից գործելու լիազորագրի շրջանակներում իրականացնել ֆինանսական և այլ փաստաթղթերի ստորագրում և կնքում,
Որպես նյութապատասխանատու անձ պատշաճ կերպով պահպանել մասնաճյուղի կլոր կնիքը և դրամապահոցի բանալիները, դեպոզիտային պահատուփերի սենյակի բանալիները /առկայությոն դեպքում/,
Հետևել իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատանքին պարտականությունների պատշաճ կատարմանը, գնահատել կատարված աշխատանքները և քննարկել դրանք վերջիններիս հետ,
Կատարել անհրաժեշտ միջոցառումներ՝ մասնաճյուղի եռամսյակային և տարեկան պլանային առաջադրանքների, պորտֆելների ձևավորման, վաճառքների և շահույթի ձևավորման համար
Արագ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
Ապահովել մասնաճյուղի աշխատակիցների ընդմիջումների, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի հերթափոխության կազմակերպումը,
Ներկայացնել առաջարկություններ սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ,
Վարել ակտիվ քաղաքականություն հաճախորդների ներգրավման համար,
Մասնաճյուղի կառավարման ընթացքում առաջնորդվել, Բանկի ներքին նորմատիվային ակտերով, Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով և այլ իրավական ակտերով,
Ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով կատարել անմիջական ղեկավարի կամ ղեկավարության` վերը նշված առաջադրանքների կամ ընդհանրապես մասնաճյուղի հետ ուղղակի կամ անուղղակիորեն առնչվող հանձնարարականները,
Հետևել մասնաճյուղում տեղադրված բանկոմատների և վճարային տերմինալների անխափան աշխատանքին, ըստ անհրաժեշտության միջոցներ ձեռնարկել դրանց լիցքավորման և ապալիցքավորման համար
Արտաքին գործընկերների և այլ ստորաբաժանումների հետ համագործակցություն,
Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
Իրականացնել վերոնշյալ գործառույթների հետ որևէ կերպ կապված այլ գործառույթներ:
Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,
Առնվազն 4-5 տարվա մասնագիտական փորձ,
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
MS office,ՀԾ-բանկ ծրագրերի իմացություն
ՀՀ բանկային և հարկային օրեսնդրության իմացություն
ՀՀ ԿԲ կանոնակարգերի իմացություն
Վաճառքի հմտություններ
Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
Թիմում աշխատելու հմտություններ
Կառավարման հմտություններ
Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություններ