Ավագ հաշվապահ
Yessayan & Partners-ը իրավաբանական, փաստաբանական, հարկային, ֆինանսական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը համախմբում է տարբեր ոլորտներում մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող մասնագետների։ Մեր գործունեության հիմքում ընկած են պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը, փոխադարձ վստահությունը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձևավորումը։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր հաջողված աշխատանքի հիմքում կանգնած է ուժեղ թիմը։ Այդ իսկ պատճառով կարևորում ենք այնպիսի աշխատանքային միջավայրի ձևավորումը, որտեղ խրախուսվում են մասնագիտական զարգացումը, նախաձեռնողականությունը, գիտելիքների փոխանակումը և փոխադարձ հարգանքը։
Yessayan & Partners-ում մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ հնարավորություն ունի զարգանալու և իր ներդրումն ունենալու ինչպես թիմի, այնպես էլ ընկերության առաջընթացում։
Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել վստահելի և որակյալ մասնագիտական աջակցություն՝ կառուցելով կայուն և երկարաժամկետ համագործակցություն։
Ներկայումս փնտրում ենք Ավագ հաշվապահ, ով ապահովելու է գործընկեր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման արդյունավետ, ճշգրիտ և օրենսդրությանը համապատասխան վարումը, ֆինանսական և հարկային հաշվետվությունների ժամանակին պատրաստումն ու ներկայացումը։
- Ամբողջական հաշվապահական հաշվառման վարում ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին
- Բանկային գործարքների ձևակերպում և հաշվառում ՀԾ հաշվապահ ծրագրում
- Հաշվարկային փաստաթղթերի հաշիվների դուրս գրում
- Գործարքների ճշգրիտ մուտքագրում ծրագրային բազաներում և փաստաթղթավորում,
- ԵՏՄ ներմուծման և արտահանման հայտարարագրերի ներկայացում, վիճակագրական հաշվետվությունների ներկայացում,
- Առհաշիվ գործարքների վարում և փաստաթղթերի գրանցում
- Աշխատավարձի հաշվարկ և վճարումների իրականացում
- Բարձրագույն և / կամ մասնագիտական կրթություն իր պաշտոնին համապատասխան ոլորտում
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- Հարկային բնույթի հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն ՝ B1 մակարդակ
- Համակարգչային ծրագրերի /MS Office / իմացություն
- ՀԾ ծրագրի իմացություն
- Taxservice էլեկտրոնային համակարգի իմացություն
- Պատասխանատվության զգացում և պարտաճանաչություն
- Հաղորդակցման հմտություններ
- Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
- Գրաֆիկ՝ լրիվ դրույք, երկուշաբթից ուրբաթ
- Ժամային գրաֆիկ՝ 09:00 - 18:00 կամ 09։30-18։30
- Աշխատավայր՝ ՀՀ, ք․ Երևան, Ն․ Ադոնցի 6/1, 54 տարածք