Հաշվետար-օպերատոր

Shen - Effect GroupYerevanstaffampublicēts 06.11.2026

Շեն կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հաշվետար-օպերատորի

Մեր թիմը համալրելու նպատակով փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցման լավ հմտություններ ունեցող հաշվետար-օպերատորի, ով կմիանա մեր վաճառքի թիմին և կնպաստի աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։

Պարտականություններ

  1. Պատվերների ընդունում, գրանցում և համակարգում,
  2. Հաճախորդներին ապրանքների և պատվերների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  3. Հաշվապահական և վաճառքի տվյալների մուտքագրում ու վարում,
  4. Հաշիվ-ապրանքագրերի, գնառաջարկների և այլ առևտրային փաստաթղթերի կազմում,
  5. Մուտքագրվող տվյալների ճշգրտության ապահովում և փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
  6. Վաճառքի թիմի ընթացիկ աշխատանքներին աջակցություն։

Պահանջներ

  1. Բարձրագույն կրթություն,
  2. Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ,
  3. ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն,
  4. MS Excel-ի լավ իմացություն, տվյալների մուտքագրման և մշակման հմտություններ
  5. Թվերի և փաստաթղթերի հետ աշխատելու ճշգրտություն,
  6. Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
  7. Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
  • Հասցե՝ Ք․ Երևան, Շիրակի 2/5։
  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17:30, շաբաթ՝ 09:00-15:00:
  • Հեռ․՝ 098 777 287։