Export specialist

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸYerevanstaffampublicēts 11.11.2026

Արտահանման գործընթացների կազմակերպում,անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վերահսկում

  • Արտահանման ամբողջ գործընթացի կազմակերպում՝ պատվերից մինչև առաքում
  • Արտահանման պայմանագրերի պատրաստում, համաձայնեցում և վերահսկում
  • Արտահանման փաստաթղթերի պատրաստում (ինվոյսներ, փաթեթավորման ցուցակներ, սերտիֆիկատներ և այլն)
  • Աշխատանք մաքսային, լոգիստիկ և սերտիֆիկացման կազմակերպությունների հետ
  • Գների, ծավալների և առաքման ժամկետների համաձայնեցում գործընկերների հետ
  • Վաճառքների և շուկայի միտումների վերլուծություն, հաշվետվությունների կազմում
  • Արտադրանքի համապատասխանության ապահովում տարբեր երկրների պահանջներին (ստանդարտներ, պիտակավորում)
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն
  • Աշխատանքները պլանավորելու, մարդկանց հետ անմիջական և բարեհամբույր առնչվելու կարողություններ
  • Հաղորդակցվելու, անհրաժեշտ տեղեկություններ արագ գտնելու, ժամանակի կառավարման ունակություններ,
  • Բանակցությունների և գործնական նամակագրության հմտություններ
  • Մաքսային և արտահանման ընթացակարգերի իմացություն
  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
  • Համակարգչային (MS Office, Excel) և համացանցային գործիքակազմից օգտվելու հմտություններ

Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտում

Աշխատանքային ժամերը` 09:00-17:30

Էլ. հասցե` hr@jermukgroup.am