Warehouse Manager

Մաքուր երկաթի գործարան ԲԲԸYerevanstaffampublicēts 05.11.2026
  • Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և մանրուքների նկատմամբ ուշադիր մասնագետի, ով կապահովի պահեստի աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու կառավարումը։
  • Կազմակերպել և վերահսկել պահեստի ամենօրյա աշխատանքները՝ ապահովելով ապրանքների, նյութերի, սարքավորումների և գործիքների ընդունման, պահպանման, դուրսգրման և պատշաճ տեղաբաշխման գործընթացները։
  • Ապահովել ապրանքների մուտքի, ելքի և պահեստային մնացորդների ճշգրիտ ու ժամանակին հաշվառումը։
  • Իրականացնել պարբերական գույքագրումներ, վերահսկել պակասորդներն ու ավելցուկները և կազմել անհրաժեշտ հաշվետվությունները։
  • Ապահովել ապրանքների պատշաճ պահպանումը՝ պահպանելով պահեստավորման համար սահմանված պայմաններն ու պահանջները։
  • Կազմակերպել և համակարգել ապրանքների ընդունման, բեռնման, բեռնաթափման, փաթեթավորման և առաքման գործընթացները՝ ապահովելով բեռների քանակական համապատասխանությունն ուղեկցող փաստաթղթերին։
  • Վերահսկել պահեստային փաստաթղթաշրջանառությունը՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը և դրանց ժամանակին մուտքագրումը ՀԾ հաշվապահական ծրագրում։
  • Իրականացնել պահեստի ընդհանուր ղեկավարումն ու աշխատանքների համակարգումը, վերահսկել աշխատանքային գործընթացների արդյունավետությունը։
  • Պահեստի կառավարման ոլորտում 3-5 տարվա աշխատանքային փորձ։
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացությունը պարտադիր է։
  • Անգլերենի ազատ տիրապետում (գրավոր և բանավոր)
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն։