Ռեստորանի մենեջեր

Երեմյան ՓրոջեքթսYerevanstaffampublicēts 01.09.2026

Բացառիկ հնարավորություն աշխատելու «Երեմյան Ընկերությունների խմբի» պրեմիում դասի ռեստորաններից մեկում որպես մենեջեր։ Մրցակցային աշխատավարձը, բացառիկ փորձառությունը և բարձրակարգ սպասարկման ոլորտում լավագույնը դառնալը երաշխավորում ենք մենք։  

Աշխատանքը առկա է ՝   Սիզընս , Շերեփ , Կազա Նոստրա , Սմոքինգ Շեֆ  և Պանդոկ Երևան ռեստորաններում : 

  • Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը,
  • Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
  • Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը,
  • Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը,
  • Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին,
  • Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր,
  • Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը,
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
  • Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Ղեկավարման փորձ նվազագույնը 1-2 տարի
  • Անգլերեն  և ռուսերեն լեզվի  գերազանց իմացություն
  • Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
  • Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն։

Դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրաակնը նշված էլ, փոստին՝    hr@yeremyanprojects.com   նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Kontaktpersona

Darba devēja norādīts sludinājumā — jautājumiem un tavam pieteikumam.