Ավագ Գանձապահ Աբովյան մասնաճյուղում
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղում առկա է Ավագ գանձապահի հաստիք։
- Իրականացնել կանխիկ դրամի և այլ արժեքների մուտքագրումն ու ելքագրումը դրամապահոց,
- Վերահսկել մասնաճյուղերի և առանձին գանձապահների դրամարկղերում կանխիկ միջոցների սահմանաչափերի պահպանումը,
- Ապահովել մասնաճյուղի գանձապահների դրամարկղերում անհրաժեշտ դրամական միջոցների առկայությունը և ընդունել չօգտագործված մնացորդները,
- Իրականացնել դրամական միջոցների վերահաշվարկը, տեսակավորումը և փաթեթավորումը,
- Ձևակերպել և տրամադրել տեղեկանքներ, քաղվածքներ և այլ բանկային փաստաթղթեր,
- Իրականացնել Բանկի պրոդուկտների և ծառայությունների խաչաձև վաճառք,
- Կազմակերպել ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումները և ձևակերպել համապատասխան գործարքները,
- Բացել և սպասարկել բանկային հաշիվներ, ձևակերպել քարտեր, ավանդներ, պարտատոմսեր, լիազորագրեր և իրականացնել հաճախորդների ընթացիկ սպասարկումը,
- Կազմակերպել փաստաթղթերի արխիվացման գործընթացը,
- Փոխարինել ղեկավարին կամ գործընկերներին նրանց բացակայության ընթացքում՝ ապահովելով աշխատանքների անխափան իրականացումը,
- Կազմակերպել նոր աշխատակիցների և փորձնակների ուսուցման, զարգացման և ինտեգրման գործընթացը,
- Կատարել ղեկավարի հանձնարարությամբ պաշտոնից բխող այլ պարտականություններ։
- Կանխիկի հետ աշխատանքի կանոնների իմացություն
- Հաղորդակցման և սպասարկման հմտություններ
- Սթրեսակայունություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն
- Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացողություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel)
- Բարձրագույն կրթություն