Team Leader
Թիմի Ղեկավարներ պահանջվում են Լոռու, Շիրակի, Արմավիրի և Արարատի մարզերում աշխատելու համար։
Թիմի Ղեկավարը պատասխանատու է իրեն կցված թիմը համակարգելու և թիմի կատարողականները ապահովելու համար: Ինչպես նաև պատասխանատու է իր և իրեն կցված թիմի վարկային հայտերի գնահատման, ֆինանսական տեղեկատվության վերլուծության և վարկի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար՝ ընկերության քաղաքականություններին ու ընթացակարգերին համապատասխան: Պատասխանատու է նաև հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման և վարկերի մարման ապահովման համար:
Աջակցել և համակարգել իրեն կցված մասնագետների աշխատանքային գործընթացին:
Գնահատել իր և իրեն կցված թիմի վարկային հայտերը և կայացնել որոշումներ վարկերի վերաբերյալ՝ հիմնվելով վարկունակության, ֆինանսական տեղեկատվության և այլ համապատասխան գործոնների վրա:
Վերլուծել ֆինանսական տեղեկատվությունը և պատրաստել վարկային առաջարկներ:
Հանդիպել հաճախորդների հետ՝ ներկայացնելու վարկի պայմանները և քննարկելու վարկի պահանջները:
Պահպանել հարաբերությունները հաճախորդների հետ և տրամադրել մշտական աջակցություն վարկի ողջ ժամանակահատվածում:
Ապահովել իր և իրեն կցված թիմի վարկերի ժամանակին մարումը` վերահսկելով հաճախորդների հաշիվները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան գործողություններ:
Բացահայտել և նվազեցնել իր և իրեն կցված թիմի վարկային հայտերի հետ կապված ռիսկերը:
Հասնել իր թիմի վաճառքի թիրախներին՝ խթանելով և վաճառելով վարկեր պոտենցիալ հաճախորդներին:
Ապահովել համապատասխանությունը ընկերության քաղաքականություններին և ընթացակարգերին, ինչպես նաև համապատասխան օրենքներին և կանոնակարգերին:
Բակալավրի կոչում ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում։
Առնվազն 2 տարվա փորձ միկրոֆինանսական ոլորտում նմանատիպ պաշտոնում։
Ուժեղ վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ։
Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
Առաջնորդման և ղեկավարման հմտություններ։
Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն և բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն։
Որոշումներ կայացնելու կարողություն: