Ռիսկ-մենեջեր

Ardshinbank OJSCYerevanstaffampublicēts 15.10.2026
Obligāti:PythonData

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ռիսկ-մենեջեր։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

Ռիսկի թիրախային մեծությունների գծով  վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում,

Ռիսկային ակտիվների գնահատում, սթրես թեստավորում և պահուստների կառավարում,

Վարկային ռիսկ պարունակող ակտիվների որակի մասով ներքին հաշվետվությունների մշակում և հաշվետվողականության ապահովում,

Արտաքին գործընկերներին և կարգավորող մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմում և տեղեկատվության տրամադրում վարկային ռիսկի գծով:

Դիմիր եթե.

Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),

Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային կամ անալիտիկայի բնագավառում,

Ունես վարկային ռիսկի գնահատման/վերլուծության մեթոդների իմացություն,

Ունես ռիսկերի կառավարման տեխնոլոգիաների իմացություն, բանկային գործի իմացություն,

Ունես վերլուծական ու քննադատական մտածողություն,

Ունես թիմում աշխատելու հմտություններ,

Ունես լեզուների գերազանց իմացություն,

Ունես ծրագրային հմտություններ՝ MS Office, MSSQL, MySQL,

Power BI, Tableau, Python իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատելով   մեր   թիմում   դու   կունենաս .

Աշխատանք   և   կյանք   բալանս .  24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:

Զարգացման   հնարավորություն . Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Հավելյալ   արտոնություններ . Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:

Թիմային   ոգի .  Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:

Նյութական   արտոնություններ .  Հիմնական աշխատավարձից զատ՝  եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  Apply Now/Դիմել հիմա:  Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: