Specialist, NPA Processing Management Division
Obligāti:PythonData
Ապահովել և Կազմակերպել ոչ դատական կարգով գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու փաստաթղթավորումը, Խնդրահարույց ակտիվների կառավարման ծառայության ներքին փաստաթղթաշրջանառությունը և գործընթացների կազմակերպումը։
- Վարել և հավաքագրել Բանկի համապատասխան համակարգում խնդրահարույց գործերի բազան
- Հավաքագրել և ստուգել ստացված փոստային փաստաթղթերը,
- Կազմակերպել վարկային գրավների գնահատման գործընթացը և իրականացնել վերլուծություն
- Մշակել հաճախորդների դիմումների պատասխաններ, վերջիններիս վերաբերյալ տարբեր գերատեսչությունների և պաշտոնատար անձանց հարցումների պատասխաններ
- Կազմակերպել ոչ դատական կարգով գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու փաստաթղթավորումը
- Կազմել անալիտիկ տեղեկանքներ
- Կազմել և ներկայացնել Ղեկավարին և իրավասու մարմնին պարբերական հաշվետվություններ, վերլուծություններ` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի
- Վարել բռնագանձման փուլում գտնվող գրավների և բանկին սեփականության անցած գույքերի իրացման փաստաթղթավորումը
- Կազմել պաշտոնական գրություններ
- Կանոնակարգել ծանուցումների գործընթացը
- Բարձրագույն կրթություն
- MS Office, ՀԾ համակարգերի գերազանց իմացություն
- Excel, Power BI, SQL, Python ծրագրերի իմացությունը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն
- Ցանկալի է համապատասխան աշխատանքային փորձ
- Վերլուծական և ճկուն մտածելակերպ
- Ինքնուրույն, թիմային աշխատանքի ունակություններ, կիրթ պահելաձև
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն