Sales Agent (Inbound Tourism)
Մենք փնտրում ենք մոտիվացված և արդյունքների վրա հիմնվող վաճառքի մասնագետ ՝ մեր թիմին միանալու համար։ Թեկնածուն պետք է ունենա հաղորդակցման և վաճառքի ուժեղ հմտություններ, կարողանա բացահայտել հաճախորդների կարիքները, հարցումները վերածել ամրագրումների։ Վաճառքի մասնագետը պատասխանատու է Yerani Travel-ի կողմից առաջարկվող տուրերի, տրանսֆերների, տուրփաթեթների, տրանսպորտային ծառայությունների, կացության և այլ զբոսաշրջային ծառայությունների վաճառքի և ամրագրումների կազմակերպման համար։
Արագ և պրոֆեսիոնալ կերպով պատասխանել հաճախորդների հարցումներին՝ տարբեր հաղորդակցման ալիքներով
Ակտիվորեն աշխատել հաճախորդների հարցումները հաստատված ամրագրումների վերածելու ուղղությամբ
Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել նրանց համար առավել համապատասխան զբոսաշրջային ծառայություններ և փաթեթներ
Ակտիվորեն ներկայացնել և վաճառել Yerani Travel-ի կողմից առաջարկվող տուրերը, տրանսֆերները, կացության և այլ ծառայությունները
Իրականացնել հավելյալ և խաչաձև վաճառքներ՝ յուրաքանչյուր ամրագրումից ստացվող եկամուտը մեծացնելու նպատակով
Հետևել պոտենցիալ հաճախորդներին և աշխատել վաճառքի հնարավորությունները չկորցնելու ու կոնվերսիայի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
Ճշգրիտ և արդյունավետ կերպով կառավարել ամրագրումները
Կառուցել դրական հարաբերություններ հաճախորդների հետ և ապահովել բարձրակարգ սպասարկում վաճառքի ամբողջ գործընթացի ընթացքում
Ապահովել հաճախորդների հետ պրոֆեսիոնալ, արագ և արդյունավետ հաղորդակցություն
Բարձրագույն կրթություն
Անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն ( առնվազն B2 մակարդակ )
Զբոսաշրջության, հյուրընկալության, վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
Վաճառքի, բանակցությունների և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման ուժեղ հմտություններ
Լավ կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն
Համակարգչային գրագիտություն
Նախաձեռնող, ինքնավստահ, ընկերասեր և հաճախորդակենտրոն մոտեցում
Վաճառքի արդյունքներից և KPI-ներից կախված բոնուսային համակարգ
Մասնագիտական աճի հնարավորություն զբոսաշրջության և վաճառքների ոլորտում
Դինամիկ և ընկերական աշխատանքային միջավայր
Միջազգային հաճախորդների և բազմազան զբոսաշրջային ծառայությունների հետ աշխատելու հնարավորություն