IT Security Systems Administrator
ՏՏ անվտանգության համակարգերի ադմինիստրատորը պատասխանատու է ՏԱԿՀ-ի ամբողջ ենթակառուցվածքի տեղադրման, մոնիտորինգի և կառավարման համար, որը գտնվում է ՏՏ աուդիտի բաժնի պատասխանատվության տակ՝ հիմնված հաստատված կանոնների, գործընթացի կանոնակարգերի, քաղաքականության և ստանդարտների վրա: Բացի այդ, մշակում, ներդրում և պահպանում է ՏՏ անվտանգության լուծումներ:
ՏԱԿՀ անվտանգության համակարգերի կառավարում և շահագործում,
Windows-ի և այլ համակարգերի կայունության ապահովում,
Նոր համակարգերի տեղադրում և թարմացում; բոլոր համակարգերի մոնիտորինգի ապահովում,
Վերահսկել և շահագործել բոլոր կորպորատիվ սերվերային համակարգերը և դրանց հետ կապված այլ համակարգեր օրական կտրվածքով,
Ստուգել հակավիրուսային ծրագրի, օպերացիոն համակարգի և կիրառական ծրագրերի նոր թարմացումների առկայությունը,
Պլանավորել և իրականացնել համակարգերի պահուստավորման և վերականգնման ընթացակարգը,
Ապահովել, որ օպերացիոն համակարգի և ցանցային շերտերի անվտանգությունը լիովին ապահովված է, և դրանք գործում են անխափան,
Ապահովել համակարգային ռեսուրսների օպտիմալացումը և պլանավորումը, ինչպես նաև համակարգերում և կիրառական ծրագրերում կատարվող փոփոխությունների վերջնական իրականացումը,
Մշակել համակարգերի փաստաթղթերը,
Սերտ համագործակցել ՏՏ գործառնական թիմի, ցանցային ինժեներների, համակարգային ադմինիստրատորների, օգտատերերի և այլ մասնագետների հետ՝ ընկերության տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահանջների համապատասխանությունը վերահսկելու և հաստատելու նպատակով։
Տեղեկատվական անվտանգության հարցերի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ տրամադրել ՏՏ աուդիտի բաժնի պետին
Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որպես ցանցային կամ համակարգային ադմինիստրատոր,
Windows և Unix համակարգերի իմացություն․ Oracle, MS SQL և My SQL իմացությունը նախընտրելի է,
Սարքավորումների առանձնահատկություններ; ցանցի և համակարգերի լավ իմացություն (LAN, WAN…),
Անվտանգության դրույթների, Անվտանգության ծրագրային ապահովման, արձանագրությունների, ընթացակարգերի, կառուցվածքի և գործիքների իմացություննախընտրելի է,
Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
Խնդիրների կառավարման ուժեղ հմտություններ,
Նախաձեռնող և արդյունքին ուղղված,
Ժամանակի կառավարման հմտություններ,
Վերլուծական մտածողություն,
Խնդիրների լուծում։
Միացի՛ր մեզ և կստանաս՝
Առողջության ապահովագրություն,
Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ,
Պարգևավճարներ,
Ուսուցման և զարգացման հնարավորություններ,
Որոշակի վճարովի հանգստյան օրեր,
Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ:
Viva-ն երաշխավորում է դիմորդների ընտրության արդար և թափանցիկ գործընթացն առանց որևէ տարիքային, ռասայական, գենդերային խտրականության՝ անկախ ֆիզիկական կարողությունների սահմանափակումից կամ սոցիալ-քաղաքական դիրքորոշումից: