Մարկետոլոգ

VIP TRAVELYerevanstaffambirt 24.08.2026

VIP Company -ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է փորձառու, ստեղծագործ և նախաձեռնող մարկետոլոգի , ով պատասխանատու կլինի ընկերության բրենդների թվային ներկայության, սոցիալական մեդիայի ռազմավարության և կոնտենտային հաղորդակցության զարգացման համար։

VIP Company-ն միավորում է տարբեր ոլորտներում գործող բրենդներ՝ VIP Travel, Group Tour, VIP Driving և Autolot ։ Մեր թիմին անհրաժեշտ է մասնագետ, ով կկարողանա հասկանալ յուրաքանչյուր բրենդի առանձնահատկությունները, թիրախային լսարանն ու բիզնես նպատակները և դրանց համապատասխան ձևավորել արդյունավետ հաղորդակցություն սոցիալական հարթակներում։

Մշակել և իրականացնել յուրաքանչյուր բրենդի սոցիալական մեդիայի և կոնտենտային ռազմավարությունը ։

Կազմել ամսական կոնտենտ պլաններ՝ սահմանելով հիմնական թեմաները, հաղորդագրությունները և կիրառվող ֆորմատները

Մշակել և իրականացնել յուրաքանչյուր բրենդի սոցիալական մեդիայի և կոնտենտային ռազմավարությունը ։

Կազմել ամսական կոնտենտ պլաններ՝ սահմանելով հիմնական թեմաները, հաղորդագրությունները և կիրառվող ֆորմատները

Մշակել հրապարակումների, Stories-ների, Reels-երի և տեսանյութերի թեմաներ, գաղափարներ ու կոնցեպտներ։

Մշակել նկարահանումների գաղափարներ և սցենարներ, կազմակերպել ու համակարգել կոնտենտի ստեղծման գործընթացը։

Ձևակերպել հստակ տեխնիկական առաջադրանքներ դիզայների, վիդեոգրաֆի և կոնտենտի ստեղծման գործընթացում ներգրավված այլ մասնագետների համար։

Մարքեթինգի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ

Instagram, Facebook և TikTok հարթակների առանձնահատկությունների և գործիքների լավ իմացություն։

Սոցիալական մեդիայի և կոնտենտային ռազմավարություն մշակելու կարողություն։

Մի քանի նախագծերի հետ զուգահեռ աշխատելու և աշխատանքը ճիշտ պլանավորելու կարողություն։

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը b2b@viptravel.am էլ․ հասցեին