Fraud and Risk Management Expert
Մենք փնտրում ենք ֆրոդի և ռիսկերի կառավարման փորձագետ՝ Վերահսկողության տնօրինության թիմին միանալու նպատակով ։
Լավագույն թեկնածուն պատասխանատու կլինի ընկերության ֆինանսական, գործառնական և հեղինակային ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման, ինչպես նաև խարդախությունների (ֆրոդի) կանխարգելման և հայտնաբերման համար ։
Իրականացնել կենտրոնացված վերահսկողություն՝ ֆրոդի և ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականությունների կատարման մասով։
Մշակել և կատարելագործել ֆրոդի կանխարգելման քաղաքականություններն ու ընթացակարգերը։
Իրականացնել ռիսկերի գնահատում և վերլուծություն՝ բիզնես գործընթացների, ծառայությունների և նոր նախագծերի համար։
Համագործակցել ֆինանսական, իրավաբանական, ՏՏ, անվտանգության և այլ ստորաբաժանումների հետ՝ ռիսկերի կառավարման գործընթացները բարելավելու նպատակով։
Կառավարել Խմբի ընկերությունների ընթացակարգերի, հրամանների կատարման գործընթացները և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
Պահպանել ֆրոդի և եկամուտների կորուստներին առնչվող պատահարների և խնդիրների հետազոտության ընթացքում ստացված գաղտնի տեղեկատվությունը։
Կատարել գործող համակարգերի վերլուծություն և իրականացնել գործընթացների օպտիմիզացում՝ կորուստների նվազեցման և եկամուտների ավելացումը ապահովելու նպատակով։
Մշակել և ներդնել եկամուտի կորստի միացյալ չափման և վերահսկման գործիքներ։
Պլանավորել, կազմակերպել և իրականացնել հնարավոր կորուստները կանխարգելող միջոցառումներ։
Մշակել առաջարկություններ՝ ներքին վերահսկման արդյունավետության ապահովման նպատակով։
Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտներում;
Ցանկալի է 3 տարվա փորձ համապատասխան ոլորտում;
Աշխատանքային փորձը ֆրոդի կանխարգելման, ռիսկերի կառավարման, ներքին աուդիտի կամ համապատասխան ոլորտներում ցանկալի է;
Բջջային և ֆիքսված կապի սարքավորումների/համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն;
Բիլինգային, ֆրոդի կառավարման, ԻՏ տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության համակարգերի իմացություն;
Հաշվապահական հաշվառման գործող օրենսդրության և նորմատիվ ակտերի/ օրենքների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
Ռիսկերի գնահատման կարողություն;
Վերլուծական մտածողություն;
Նորարարական մտածողություն և ճկունություն;
Միջֆունկցիոնալ թիմում աշխատելու գերազանց ունակություններ;
Կազմակերպչական բարձր հմտություններ և առաջնորդելու կարողություն;
Համագործակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց CV-ն career@teamgroup.am էլ. հասցեին
Tengiliðir
Tilgreint af vinnuveitanda í auglýsingunni — fyrir fyrirspurnir og umsókn þína.