նախագծերի համակարգող

"Team Estate" CJSCYerevanstaffambirt 02.09.2026

Մենք փնտրում ենք նախագծերի համակարգող, ով պատասխանատու կլինի  նախագծերի արդյունավետ կազմակերպման, մասնակիցների աշխատանքների համակարգման և նախագծի իրականացման ընթացքի վերահսկման համար։

Նախագծի պլանավորման շրջանակներում աջակցել աշխատանքային գրաֆիկների, տեխնիկական փաստաթղթերի կազմմանը։

Աջակցել նախագծային ողջ փաստաթղթաշրջանառության (պայմանագրեր, կատարողական ակտեր, նախահաշիվներ, արձանագրություններ) կազմմանն և պահպանման գործընթացին։

Կազմակերպել նյութերի սերտիֆիկատների, երաշխիքների և այլ փաստաթղթերի ստացումը մատակարարներից։

Ապահովել արդյունավետ հաղորդակցություն պատվիրատուների, ենթակապալառուների, ճարտարապետների և շինարարական հրապարակի թիմի միջև։

Վերահսկել աշխատանքների իրականացման ժամկետները, ինչպես նաև իրականացնել ծախսերի համեմատություն նախահաշվի հետ։

Աջակցել շինարարության ընթացքի վերաբերյալ շաբաթական/ամսական հաշվետվությունների և պրեզենտացիաների պատրաստմանը։

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, շինարարության, ճարտարագիտության կամ նախագծերի կառավարման ոլորտներում;

Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ նախագծերի համակարգման կամ կառավարման ոլորտներում;

MS Office գերազանց գիտելիքներ;

AutoCAD, MS Project-ի կամ PrimaVera-ի իմացությունը կդիտվի առավելություն;

Ժամանակը կառավարելու ունակություն;

Պլանավորման և բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ կատարելու կարողություն;

Բանակցություններ վարելո հմտություններ;

Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;Թիմում աշխատելու և համագործակցելու գերազանց հմտություններ;

Ուշադրություն մանրուքներին;

Պատասխանատվություն և ճկունություն;

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացություն։