Import/Category manager
Եթե Դու ունես միջին մասնագիտական գիտելիքներ կամ արդեն փորձառու մասնագետ ես ներմուծման ոլորտում, « ԴՈՄՈՒՍ » Ընկերությունը հրավիրում է Քեզ միանալու իր մեծ թիմին՝ առաջարկելով մասնագիտական աճի և կայուն կարիերայի հեռանկար։
Կատարել վերլուծություններ ապրանքների վաճառքի, ներմուծման արդի պահանջների վերաբերյալ,
Ուսումնասիրել տվյալ ապրանքացանկի շուկան և ձևավորել ներմուծման առաջարկ,
Համագործակցել արտադրողների, մատակարարների հետ՝ ստեղծել գործարար կապեր,
Կազմակերպել ապրանքների ներմուծման ամբողջ գործընթացը՝ համագործակցելով առնչվող բաժինների հետ,
Ձեռնարկել միջոցառումներ խանութ-սրահներում ներմուծված ապրանքների ցուցադրման, ներկայացման և վաճառքի խթանման համար,
Պարբերաբար մասնակցել կամ աջակցել սեմինարների անցկացման գործընթացներին ապրանքատեսակների/ապրանքանիշների վերաբերյալ անձնակազմի ուսուցման նպատակով։
Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, շուկայագիտության, մարքեթինգի կամ տեխնիկական ոլորտներում,
Ներմուծման ոլորտում աշխատանքային փորձը/ներմուծման գործընթացների իմացությունը պարտադիր է,
Ոլորտի իմացությունը ( կահյուքի աքսեսուար/լամինատ/շինանյութ/ներքնակ և տեքստիլ) ցանկալի է,
Վաճառքում փորձը խիստ ցանկալի է,
Ռուսերենի և անգլերենի իմացություն (առնվազն B1 մակարդակ),
Համակարգչային գիտելիքներ, Excel-ի բավարար իմացություն (բազային ֆունկցիաների կիրառման հմտություններ),
Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ,
Մաթեմատիկական մտածողություն, վերլուծական միտք,
Մանրուքների հանդեպ ուշադրություն,
Պատասխանատվություն, պարտաճանաչություն:
Աշխատանքային օրեր և ժամեր ՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ամսվա մեջ 1-2 անգամ շաբաթ օրը հերթափոխություն (մինչև ժամը 14:30)։
Աշխատանքի վայր ՝
-պրոֆիլային, կահույքի աքսեսուարների ուղղություն՝ ք. Երևան, Արցախի փ. 63/2:
-շինանյութի ուղղություն՝ ք. Երևան, Արարատյան 90/9, Չարբախ։
-ներքնակի և տեքստիլի ուղղություն՝ ք. Մասիս, Հ.Վարդանյան 42: