Հիփոթեքային շուկայի պատասխանատու, Վաճառքների համակարգման բաժին
Կոնվերս բանկը փնտրում է Հիփոթեքային շուկայի պատասխանատուի, ով կապահովի հիփոթեքային համագործակցությունների ուղղության արդյունավետ կառավարումը, գործընկերային ցանցի զարգացումը և ընդլայնումը, նոր գործընկերների ներգրավումը, գործող գործընկերների հետ երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունների ձևավորումը, ինչպես նաև թիմի սահմանված բիզնես նպատակների և կատարողական ցուցանիշների իրականացումը։
- Ղեկավարել հիփոթեքային թիմի աշխատանքը՝ ապահովելով աշխատանքների պլանավորումը, պարտականությունների բաշխումը, կատարողականի գնահատումը և աշխատակիցների մասնագիտական զարգացումը։
- Մշակել և իրականացնել հիփոթեքային համագործակցությունների զարգացման ու գործընկերային ցանցի ընդլայնման ծրագրեր։
- Կազմակերպել կառուցապատող ընկերությունների, անշարժ գույքի գործակալությունների և այլ գործընկերների ներգրավումը, վարել առանցքային բանակցություններ համագործակցության պայմանների շուրջ։
- Համակարգել գործընկերների և կառուցապատման նախագծերի ուսումնասիրության, հաստատման ու համագործակցության պայմանագրերի կնքման գործընթացները՝ համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ։
- Զարգացնել գործող գործընկերների հետ հարաբերությունները՝ ապահովելով համագործակցության շարունակականությունը և առաջացող խնդիրների ժամանակին լուծումը։
- Համակարգել գործընկերների միջոցով ներգրավված հաճախորդների հայտերի ընթացքը՝ պատասխանատու ստորաբաժանումների հետ ապահովելով արդյունավետ համագործակցություն և սահմանված ժամկետների պահպանում։
- Ապահովել թիմի թիրախային ցուցանիշների կատարումը՝ վերահսկելով գործընկերների ներգրավման, վարկային հայտերի և տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալների արդյունքները։
- Վերլուծել գործընկերային պորտֆելի ակտիվությունն ու համագործակցությունների արդյունավետությունը՝ ղեկավարությանը ներկայացնելով հաշվետվություններ և զարգացման առաջարկություններ։
- Ուսումնասիրել հիփոթեքային շուկան և մրցակիցների առաջարկները՝ նախաձեռնելով համագործակցության պայմանների, ծառայությունների ու աշխատանքային գործընթացների բարելավումներ։
- Վերահսկել թիմի գործունեության համապատասխանությունը Բանկի ներքին ընթացակարգերին և կիրառելի պահանջներին՝ ապահովելով հաճախորդների ու գործընկերների տվյալների գաղտնիությունը։
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Բանկային կամ ֆինանսական ոլորտում առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ,
- Հիփոթեքային վարկավորման ոլորտում աշխատանքային փորձ,
- Թիմի ղեկավարման և գործընկերային հարաբերությունների զարգացման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Բանկային գործունեության և հիփոթեքային վարկավորման ոլորտի խորացված իմացություն,
- Անշարժ գույքի և կառուցապատման շուկայի առանձնահատկությունների իմացություն,
- Գործընկերային հարաբերությունների կառավարման և զարգացման հմտություններ,
- Բիզնեսի զարգացման և ռազմավարական պլանավորման կարողություններ,
- Բանակցությունների վարման և պայմանավորվածությունների ձեռքբերման հմտություններ,
- Թիմի ղեկավարման, մոտիվացման և կատարողականի գնահատման կարողություններ,
- Վերլուծական մտածողություն և տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու ունակություն,
- MS Office իմացություն, մասնավորապես Excel-ի իմացություն,
- Բարձր հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
- Արդյունքներին միտվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Ռազմավարական մտածողություն,
- Առաջնորդություն և թիմային կառավարում,
- Գործարար հարաբերությունների զարգացում,
- Բանակցությունների արդյունավետ վարում,
- Նախաձեռնողականություն և խնդիրների լուծման կարողություն,
- Արդյունավետ հաղորդակցություն և համագործակցություն,
- Փոփոխությունների կառավարման և գործընթացների բարելավման կարողություն։