Բերդ մասնաճյուղի Վարկային մասնագետ
իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ ,
գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ , այդ թվում համայնքներ այցելության միջոցով
կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները ,
կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը ,
աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը ,
աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը ,
ներկայացնել պահանջվող հաշվետվությունները ,
իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության , կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները :
բարձրագույն կրթություն ( ցանկալի է տնտեսագիտական ),
նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին ,
ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն ,
կազմակերպչական ձիրք , հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ ,
ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ ,
հայերեն լեզվի գերազանց իմացություն ,
համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ :
Ավելի քան 28 տարի է , ինչ “ ԱՐԵԳԱԿ ” - ը լինելով հայկական ֆինանսական շուկայի առաջատարներից մեկը , իր ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ ԱՐԵԳԱԿ - ի ամենաարժեքավոր ակտիվը նրա աշխատուժն է : “ ԱՐԵԳԱԿ ” ՈՒՎԿ ՓԲԸ - ն իր աշխատողներին տրամադրում է բժշկական ապահովագրություն , հատուկ պայմաններով աշխատակիցների վարկավորման հնարավորություն , ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման հնարավորություն և իհարկե , մրցունակ փոխհատուցում :